o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԵՎԻ ՍԵՓԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻՆ ՆԱՅԵԼՈՎ Է ՆԻԿՈԼԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՍՈՒՄ

21.01.2020 21:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԻ ՍԵՓԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻՆ ՆԱՅԵԼՈՎ Է ՆԻԿՈԼԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՍՈՒՄ

Հերթական «դարակազմիկ» հայտարարություն օրերս հնչեցրեց վարչապետ Փաշինյանը՝ այս անգամ գյուղատնտեսության հետ կապված: Պարզվում է, որ Փաշինյանն իրեն յուրահատուկ «խորաթափանցությամբ» վերջապես պարզել է, թե որն է հայաստանյան գյուղատնտեսության ներկայիս խայտառակ վիճակի պատճառը:

ԵԹԵ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՄՈՏ «ՍՏՎԵՐ ՉԿԱ՚, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ «ՔԵՐԹԵԼ» ԵՆ ՄԱՆՐ ԲԻԶՆԵՍԻՆ

Այսպես, ըստ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման. «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն կատարած այցի արդյունքներով համոզվեցի, որ գյուղատնտեսությունը Հայաստանում կարող է լինել շահութաբեր բիզնես: Դրա համար անհրաժեշտ է երեք բան 1. Գիտելիք, 2. Գիտելիք, 3. Գիտելիք»: Լենինյան ոճի այս «հանճարեղությունից» մեկ բան կարող ենք ենթադրել՝ բացի Նիկոլից մեր երկրում մնացած բոլորը գյուղատնտեսությունից որեւէ գիտելիք չունեն, այդ թվում՝ Ագրարային համալսարանը՝ դեռ 1930թ.-ին հիմնադրված նախկին Գյուղինստիտուտը տասնամյակներով որեւէ մեկին անգամ տարրական գիտելիքներ չի տվել: Իհարկե, նիկոլյան այս «հանճարեղությունը» հիշեցնում է մեկ այլ «իմաստուն» հայաստանյան վարչապետի՝ Տիգրան Սարգսյանին, ով ժամանակին գյուղից գյուղ ընկած, կանանց կով կթել էր սովորեցնում: Ու երեւում է իզուր, քանի որ, լսելով Նիկոլին, մնում է ենթադրել, որ Տ.Սարգսյանին այդպես էլ չի հաջողվել որեւէ գիտելիք տալ մարդկանց: Միայն թե այս վիճակում մեկ բան է անհասկանալի. եթե ունենք Փաշինյանի կարգի «խորիմաստ», գյուղատնտեսությանը` խոզ մորթելու մակարդակով «փայլուն» տիրապետող վարչապետ, ինչո՞ւ է անգամ նրա «հանճարեղ» ղեկավարության օրոք գյուղատնտեսությունը մնում այս վիճակում: Բերենք կոնկրետ փաստեր: 2018թ. կեսերին Փաշինյանը իշխանությունը ստանձնեց՝ նախորդ «հանցավոր, անգրագետ ռեժիմի» թողած տարվա առաջին եռամսյակին 2.2 եւ այդ տեմպով՝ երկրորդ եռամսյակի 6.7 տոկոս աճով: Եվ դրան հաջորդած նիկոլյան երրորդ եռամսյակին ստացանք 12.3 եւ չորրորդին՝ 13.2 տոկոս անկում: Արդյունքում, տարին փակվեց 8.6 տոկոս անկումով, եւ շատ ավելի խորը կլիներ, եթե չլիներ առաջին կիսամյակին «հանցավոր, անգրագետ ռեժիմի» թողած 6.7 տոկոս աճը: Հիմա կասեն՝ Նիկոլն ի՞նչ մեղք ուներ, եթե տարին չորային էր, բերքը դաշտում փչացավ: Բացատրությունը շատ պարզ է. օրինակ, հենց ջրամատակարարման համակարգում Նիկոլի նշանակած կադրն էր, որ այնպիսի խայտառակ գործունեություն ծավալեց, որ մարդիկ ջրի երես չտեսան: Լավ, գանք անցած տարվան: 2018թ.-ի այդ կատաստրոֆիկ վիճակից հետո էր, որ նաեւ պաշտոնական վիճակագրությունը սկսեց գյուղատնտեսական ցուցանիշները ներկայացնել եռամսյակային ռեժիմով՝ ինչ-որ անկապ պատճառաբանությամբ: Արդյունքում, անցած տարվա համար այդպես էլ հստակ պատկեր չեղավ, առավել եւս, որ այդ պահին դեռ չկան նաեւ տարեկան ամփոփումները: Չնայած դրան, անգամ եռամսյակային կտրվածքով ներկայացված դինամիկան ոչ մի լավ բան չի ասում Նիկոլի՝ գյուղատնտեսական «հանճարի» մասին: Այսինքն, անցած տարվա առաջին կիսամյակին ունեցանք գյուղատնտեսության 7.4 տոկոս անկում, երրորդ եռամսյակին՝ 2.6 (հունվար-սեպտեմբերին՝ 4.8, այնքան, որքան 2018թ.-ի նույն ժամանակահատվածում. կարծես պատճենահանել են): Ընդ որում, թող այդ 2.6 տոկոսը տպավորություն չթողնի, թե վիճակի որոշ բարելավում է եղել: Այդ ցուցանիշն արձանագրվել է 2018թ.-ի նույն եռամսյակի հիշատակված 12.3 տոկոս անկման համեմատ, այսինքն, այն կատաստրոֆիկ վիճակը, որը կար 2018թ.-ին Նիկոլի իշխանության գալուց հետո, անցած տարի դեռ մի բան էլ նկատելիորեն խորացել է: Ընդ որում, անցած տարվա պատկերը շատ ավելի ողբերգական կլիներ, եթե որոշ անուղղակի գործոններ չօգնեին:

Շոու բիզնեսի շուրջ 20 ներկայացուցիչ արդեն հայտարարագրել է իր եկամուտները. Դավիթ Անանյան

Այսպես, նախ ֆիքսենք, որ վիճակը մի փոքր մեղմել է «նախկին անգետների» ժամանակներում կայունացած թռչնաբուծարանների, անասնապահության համակարգերը, եւ այս ուղղություններով հնից եղածի հաշվին անկումը համեմատաբար մեղմ է: Այսինքն, ունենք թռչնամսի արտադրության ընդամենը 2.1 տոկոս, ձվի եւ կաթի արտադրության համապատասխանաբար 1.8 եւ 4.3 տոկոս անկում: Փոխարենը, օրինակ հացահատիկ եւ հատիկաընդեղենի արտադրության 43.8 տոկոս անկում: Կարտոֆիլի արտադրության անկումը երրորդ եռամսյակին 8.4 տոկոս էր, պտուղ-հատապտուղներինը՝ 11.3 տոկոս: Ճիշտ է, ներկայացված է խաղողի արտադրության 25.8 տոկոս աճ, սակայն 2018թ.-ին խաղողի բերքի մոտ 15 տոկոսանոց անկման համեմատ: Անցած տարի նաեւ բոստանային կուլտուրաների բերքի 9.1 տոկոս աճ է ներկայացված, բայց դա էլ՝ 2018թ.-ի տարեկան 41.2 տոկոս անկման համեմատ: Իսկ ահա անցած տարվա երրորդ եռամսյակին բանջարեղենի 5.5 տոկոս աճն արձագրվել է 2018թ.-ի տարեկան 27 տոկոս անկման համեմատ: Այսպիսով, կարող ենք արձանագրել՝ Փաշինյանի կառավարման ժամանակներում գյուղատնտեսության անկումը շատ դեպքերում տասնյակ տոկոսներով է: Ավելի ճիշտ, դժվար է գտնել որեւէ ընդհանրական ցուցանիշ, որն ինչ-որ հույս կտար: Ու սրանից հետո՝ դեռ գիտելիքի՞ց է խոսում: Չնայած, երեւի սեփական կադրերին է նայել: Եթե այո, ինչ խոսք, միանշանակ համամիտ ենք նրա հետ:

ԳՈՒՆԱԶԱՐԴԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԷԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՈՂԲԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА