o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՐԴԵՆ ԻՍԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՅՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ»

21.01.2020 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՐԴԵՆ ԻՍԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՅՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ»

ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան փաստը, ինչքան էլ, որ իրավապահները փորձում են առաջ մղել ինքնասպանության վարկածը, մեկ է՝ բազում հարցերի տեղիք է տալիս: Առավել եւս, որ սա արդեն այն դեպքն է, երբ հայաստանյան իրավապահ համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված հենց նույն վարկածն են առաջ տանում, թեեւ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզող նախաքննությունն այդպես էլ դեռ ավարտված չի համարվում: Եվ կասկածներն էլ ավելի են սրում այն, որ այս ընթացքում մեկ այլ երբեմնի բարձրաստիճան պաշտոնյա` Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն էլ ՌԴ-ում մահացավ գազի պայթյունից, եւ այդպես էլ հասկանալի չդարձավ՝ ինչո՞ւ գազը պայթեց:

Գեորգի Պաշովը լքեց «Արարատ-Արմենիան»

 

ՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՝ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավապահ համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված ողբերգությունները միմյանց հետ կարո՞ղ են կապ ունենալ, մասնավորապես` ի՞նչ են հուշում Գեորգի Կուտոյանի հետ կատարված ողբերգության այս պահին առկա փաստերը: Թեմայի շուրջ զրուցել ենք Ազգային անվտանգության պետի նախկին տեղակալ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձավ ԱԱԾ նախկին ղեկավարի հետ կատարվածին.

Ո՞Վ ԿԱՐՈՂ ԷՐ ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ՀԱՍՑՆԵԼ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

- Ոչ ոք հստակ, բացի Գեորգի Կուտոյանից, չի կարող ասել, թե ինչ է կատարվել այդ տանը տվյալ պահին կամ ինչը կարող էր դրդել երիտասարդ, կայացած, անուն ու հեղինակություն ձեռք բերած պրոֆեսիոնալին՝ գնալ ինքնասպանության: Ինչո՞ւ եմ ասում ինքնասպանության, որովհետեւ համենյանդեպս այս պահի դրությամբ քննչական մարմիների ներկայացրած տվյալների համադրությունը ինձ համար, որպես համակարգի նախկին աշխատակցի, փաստում են մեկ բան` Կուտոյանը ինքնասպան է եղել:

Այսօր վերջին հրաժեշտն են տվել Գեորգի Կուտոյանին

- Որո՞նք են այդ փատերը, պարոն Եղիազարյան, կմանրամասնե՞ք:

- Տեսեք, Քննչական կոմիտեն իր հայտարարության մեջ հստակ նշում է, որ քառասուն եւ ավել կրակոցներ են եղել, եւ որ կրակոցները եղել են  «Գլոկ-17»-ից՝ ավստրիական արտադրության զենքից: Մինչ եզրահանգում անելս, նախ ասեմ, որ «Գլոկ» ատրճանակը մտնում է աշխարհի շուրջ 30 պետությունների սպառազինության մեջ: Զենքի բոլոր տեսակները տարբերվում են բազային «Գլոկ 17» մոդելից: «Գլոկ» տեսակի ատրճանակները փողում ունեն բավականին մեծ ճնշման էներգիա` մոտ 500 ջոուլ, ինչը մեծացնում է փամփուշտի խոցելու կարողությունը: Ատրճանակը բավականին թեթեւ է, այն գործածելը բավականին հեշտ է յուրացվում, ունի ավտոմատ պահպանակ: «Գլոկ» ատրճանակն ունի 40-ից ավել մոդելներ` տարբեր տրամաչափերով: «Գլոկ-17»-ը ունի շատ ցածր ձայն, այլ կերպ ասած՝ «Գլոկ-17»-ի կրակոցը չի արձագանքում: Սա մեկ: Երկրորդը, թե ինչո՞ւ եմ հակված նախաքննական մարմնի տվյալներին հավատալուն, որովհետեւ եթե ենթադրենք, որ Գեորգի Կուտոյանին սպանել են, ապա անբնական է, որ նախ քիլլերը մտներ շենք, հասներ տուն եւ իրեն թույլ տար մեծ թվով կարկոցներ արձակել, ապա հասներ թիրախին: Ոչ մի քիլլեր, ով խնդիր էր դրել իր առջեւ՝ ոչնչացնել ԱԱԾ նախկին տնօրենին, իրեն նման անմտություն թույլ չէր տա, նման բան չի կարող լինել: Եթե քիլլերին պետք լիներ սպանել Գեորգի Կուտոյանին, ապա դա կաներ կամ շքամուտք մտնելիս, կամ պատշգամբ դուրս գալիս եւ, որ ամենակարեւորն է` կաներ մեկ կրակոց եւ վերջ: Ուստի, դեպքի վայրը եւ քննչական մարմինների ներկայացրած սկզբնական տեղեկությունները խոսում են ինքնասպանության վարկածի օգտին: Այլ փաստարկ այս պահին չունենք, թեպետ մինչ քննության ավարտը, ոչինչ հարյուր տոկոսով չենք կարող ասել:

Տարօրինակ էր, որ քննչականի ասելով՝ Կուտոյանն իր տան մեջ բացել էր «Մարշալ Բաղրամյան հրաձագարան»

- Պարոն Եղիազարյան, շատերն էլ այն կարծիքին են, որ ինքնասպանություն գործող մարդը, առավել եւս՝ Կուտոյանի կարգի պրոֆեսիոնալը 40 կրակոց չէր արձակի, հետո նոր որոշեր՝ ինքնասպան լինել:

- Լավ, իսկ նման վարկած հայտնողների կարծիքով մարդասպանը, ով ենթադրենք ուներ հստակ հրաման, ի՞նչ է, պետք է գնար, 40 կրակոց արձակեր, հետո իր համար հանգիստ, առանց ինչ-ինչ մտավախությունների ձեռքները դներ ջեբն ու գնա՞ր: Ես Ձեզ ավելին ասեմ, այդ թեզը փորձում են առաջ տանել սորոսականները, ովքեր ողբերգությունից անգամ փորձում են ինչ-ինչ կեղտոտ քաղաքական շահարկումների թեմա գտնել: Արդեն իսկ մամուլում սկսել են այս ողբերգությունը կապել Ռոբերտ Քոչարյանի հետ: Այնքան հիմար են, որ չեն էլ մտածում, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Կուտոյանը ոչ մի պաշտոն չի ունեցել: Իհարկե, հասկանում ենք, որ Քոչարյանին մեղսագրվող քրեական գործի ջուր լինելը արդեն իսկ պայթել է, եւ ոմանք փորձում են արհեստական այլ փուչիկներ փչել:

ՈՒՂԻՂ. ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը՝ Երեւանում

 

«ԱՅԴ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ, ԱՅՆ ԷԼ՝ ՍՏՈՐ ՁԵՎՈՎ, ԿԱՊՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԸ»

- Պարոն Եղիազարյան, այսինքն նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության եւ Գեորգի Կուտոյանի հետ կատարվածը միմյանց հետ կապելը անտեղի՞ է:

- Գիտեք այդ ողբերգական միջադեպերը միմյանց հետ, այն էլ՝ ստոր ձեւով, կապում են միայն սորոսականները: Իսկ վերջիներիս հայտարությունները, կասկածներով լի մտքերը, ոչ մի քննադատության չեն դիմանում: Սորոսականների ակտիվությունը խոսում է այն մասին, որ նրանց հետ պետք է լուրջ  զբաղվեն հատուկ ծառայությունները: Բայց քանի Նիկոլը պաշտոնի է, սորոսակաները շարունակելու են իրենց այսքան անբռնազբոս ու լկտի պահել: Երիտասարդ տղայի, սպայի հետ կատարված ողբերգությունը դարձնել քաղաքական շահարկման թեմա ոչ այլ ինչ է, քան դիակապտություն է, սորոսակաները տոտալ հարձակումը մեր իրականության վրա: Եթե մի կառավարության 30-40 տոկոսը իրենք են, էլ ինչ կարելի է սպասել այս կառավարությունից:

2020-ին քաղաքական կտրուկ ցնցումներ չեն սպասվում

- Բայց չէ՞ որ Կուտոյանին սպանելու վարկածները եւս չի կարելի անտեսել:

- Այո, շատ ճիշտ եք: Մենք գործ ունենք հատուկ ծատայության նախկին ղեկավարի հետ, եւ սրանով ամեն ինչ ասված է: Նա տիրապետել է ԱԱԾ-ի բազում գաղտնիքների, եւ նախաքննությունը պետք է տասից ավելի վարկածներ դիտարկի, որպեսզի քննության վերջում իրական պատկերը ներկայացնի հանրությանը: Բայց այս պահի դրությամբ ձեռք բերված, համենայնդեպս՝ քննչականի ներկայացրած փաստերը ավելի շատ խոսում են ինքնասպանության վարկածի մասին: Իրական պատկերը ակնհայտ կդառնա քննության ավարտին:

«ԷԴ Ո՞Վ Է ԱՅԴ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻ ՀԱՏ ԱՅԼԱՆԴԱ՞Կ»

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА