o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ միայն ազգային անվտանգության, այլ բոլորիս թերացումն է». Վարդան Վարդանյան

21.01.2020 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ոչ միայն ազգային անվտանգության, այլ բոլորիս թերացումն է». Վարդան Վարդանյան

Հողին հանձնվեց դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու գնդակից մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Ընդ որում` այդպես էլ ո՛չ հոգեհանգստի արարողությանը, ո՛չ էլ թաղման ժամանակ չերեւացին օրվա իշխանության առաջին դեմքերը: Ներկա չէր ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որն ինչպես միշտ, այս անգամ էլ երկրում չէր, ո՛չ էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Անգամ խորհրդարանական իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար կազմից ներկայացուցիչներ հարկ չհամարեցին մասնակցել ԱԱԾ նախկին տնօրենի հուղարկավորությանը: «Իմ քայլից» Գ. Կուտոյանի հոգեհանգստին ներկա էր միայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` այն էլ ԱԱԾ նախկին տնօրենի հարեւանի կարգավիճակով: Պարզվում է` նրանք մի բակում էին մեծացել: Ինչեւէ, մինչ տեղի ունեցած ողբերգական դեպքերին զուգահեռ սոցցանցերում իշխանության որոշ ներկայացուցիչներ եւ իրենց ակտիվ պաշտպաններ հեգնում են ԱԱԾ նախկին տնօրենի հարազատներին վշտակից նախկին պաշտոնյաներին, նրանց էլ «մաղթում» այդպիսի ճակատագիր` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը եւս մեկ անգամ սթափության կոչ է անում, որ ատելությունն ու ներքին թշնամանքը մեծ վտանգ են ցանկացած երկրի համար: Ավելին` ըստ նրա. «Կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի ընթացքի, նրա անվտանգության ու ապագայի տեսանկյունից այն կարող է ուղղակի կործանարար լինել»: Տեղի ունեցածի եւ ստեղծված իրավիճակի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

Որ նախկին պաշտոնյան որքան գումար է վճարել պետբյուջե. «Ժողովուրդ»

«ՊԵՏՔ Է ՀԱՍՆԵՆՔ ՆՐԱՆ, ՈՐ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՈՒՆ ՆՈՐԻՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆՔ»

Պարոն Վարդանյան, Երեւանի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին` հրազենային վիրավորումով: Ըստ իրավապահների` նախնական բավականաչափ տվյալները վկայում են, թե նա ինքնասպանություն է գործել: Ի՞նչ կասեք այս մասին:

Նախ ցավակցում եմ Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին: Ինչ խոսք, դեպքն արտառոց է, եւ հիմա գնահատական տալ, կարծում եմ` վաղ է, որովհետեւ հստակ որոշված չէ` ինքնասպանություն է եղել, թե` սպանություն:

Իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընտանիքը ժամանակին եղել է կոռուպցիոն գործերի մեջ

Չե՞ք կարծում, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն առնվազն պետք է արտահերթ նիստ գումարեր եւ քննարկեր դեպքի մանրամասները, երկրում ստեղծված իրավիճակը:

Իհարկե` կարծում եմ: Կոնկրետ ես պատրաստվում եմ հարց բարձրացնել` ուղղված հանձնաժողովի նախագահին: Երբ որոշակի տվյալներ ունենանք, ըստ իս, հանձնաժողովում պետք է հասնենք նրան, որպեսզի ցանկացած որոշում, ցանկացած տեղեկատվություն նորից ուսումնասիրենք: Մի խոսքով` այդ ամբողջ գործընթացը պետք է լինի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, որպեսզի հնարավորինս լայն, թափանցիկ քննություն իրականացվի:

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԷԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍԻՐԵԼԻՆ ՉԷ՞

«ՏԱ ԱՍՏՎԱԾ, ՈՐ ԱՅՍ ՄԱՀԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ՉԿՐԵՆ»

Արդեն երրորդ դեպքն է, որ ուժային կառույցի նախկին բարձրաստիճան պաշտոնյա է մահանում` առեղծվածային պայմաններում: Նախ Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը մահացավ, ապա հայտնաբերվեց ՀՀ ոստիկանության գեներալ-գնդապետ, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին, այնուհետեւ` ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանինը... Ըստ Ձեզ` այս ամենը պատահականությո՞ւն է, թե՞ ինչ-որ վտանգավոր սցենար:

ԴՊՐՈՑՈՒՄ ԴԱՍԸՆԹԱՑ ՈՒ ՍՏՈՒԳԱՐՔ, ԲԱՅՑ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դժվար է այդ հարցին պատասխանել, որովհետեւ պետք է անմիջական, լավ ինֆորմացիա ունենաս, տիրապետես ամեն ինչին, որպեսզի կարողանաս գնահատական տալ, կարծիք հայտնել: Նորից եմ ասում` աննախադեպ, տհաճ երույթ է, եւ, տա Աստված, որ այս մահերը շարունակական բնույթ չկրեն:

Ձեր գնահատմամբ` իրավապահ համակարգի եւ ընդհանրապես` նախկին բարձրաստիճան պաշանյաներն այսօր իրենց անվտանգության հետ կապված խնդիր ունե՞ն:

Կադրային փոփոխություններ Արցախի պաշտպանության բանակում

Ինչո՞ւ միայն նախկին, ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա պաշտոնյաներս... Սա, իսկապես, անվտանգության խնդիր է, որը, չեմ կարծում, թե լավ բանի կբերի:

«ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԳՆԱԼՈՎ ՍՐՎԻ»

Ո՞վ է մեղավոր` ստեղծված իրավիճակի համար, անվտանգության ծառայությունը կարծում եք` այսօր թերանո՞ւմ է իր գործում:

Չեմ կարող նման կարծիք հայտնել, բայց, բոլոր դեպքերում, սա ոչ միայն ազգային անվտանգության, այլեւ բոլորիս թերացումն է, որովհետեւ այս անհանդուրժողականության մթնոլորտը, մեկը մյուսին չընդունելը, վարկաբեկելը, ֆեյքերով իրար դեմ գրելը, մի խոսքով` ամեն ինչը պայմաններ է ստեղծում, որպեսզի իրավիճակը գնալով սրվի, ինչը ոչ մեկիս ձեռք չի տալիս: Ընդհակառակը` մենք պետք է համախմբվենք, դառնանք մի բռունցք, որպեսզի այս ծանր եւ բարդ իրավիճակից դուրս գանք: Տարին նոր է սկսվում, եւ սա, կարծես, ամենամեծ «անակնկալն էր»: Մենք պետք է ուրախ լուրերի սպասեինք, բայց եղավ հակառակը:

Ով է Արցախի Պաշտպանության նախարարի հիմնական թեկնածուն

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА