o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

21.01.2020 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ե՛ւ Նիկոլը, ե՛ւ մյուս թավշյա պաշտոնյաները բնակչությանը լրիվ զահլահան են արել ՀԴՄ ԿՏՐՈՆ պահանջելու իրենց կոչերով: Քիչ է մնում Ծերեթելու փողոցի «թիթեռնիկների» եւ ստորգետնյա անցումների մուրացկանների վրա էլ ՀԴՄ մեքենա դնեն... Ինչեւէ, ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանն էլ մեծագույն հպարտությամբ զեկուցել էր, որ արդեն շոու-բիզնեսի երգիչ-երգչուհիները հարկային հայտարարագրեր են ներկայացնում: Իսկ հիմա պինդ բռնվեք` ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում 2019 թվականի պարգեւավճարները կազմել են 5.598.360.000 դրամ, որը համարժեք է մոտ 11.8 միլիոն դոլարի: Սա Գյումրի քաղաքի բյուջեի հետ համեմատելի թիվ է: Զարմանալի է, այդքան պարգեւատրվող հարկահանների պարագայում դեռ ինչպե՞ս է թավշյա իշխանությունների երեսը բռնում քաղաքացիներից պահանջել վերահսկողությունը ՀԴՄ կտրոն տրամադրելու վերաբերյալ ու մի բան էլ պատրաստել մեխանիզմ, համաձայն որի քաղաքացին կարող է իր հեռախոսով նկարել կտրոն չտալը եւ «գործ տալ»: Ախր, այդքան առատորեն վարձատրվող ՊԵԿ-ի պայմաններում արդյո՞ք քաղաքացին առհասարակ պետք է հետաքրքվի, թե ո՞վ է հարկ մուծում եւ ինչ մեխանիզմով: Դա քաղաքացու պրոբլեմը չէ, դա ՊԵԿ-ի պրոբլեմն է, ի վերջո, տեսուչներ եք չէ՞ պահում, այլ ոչ թե ձրիակերներ:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ տնտեսագետ պատգամավոր ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆԸ, ով հայտնի է նրանով, որ նրա հարեւանը հայտնի Պողոսն է, հայտարարել է, որ գազի թանկացումից ողբերգություն սարքել պետք չէ: Անշուշտ, Նիկոլի պես պատուհաս երկրի գլխին բերած պողոսների պարագայում, դա թերեւս նաեւ արդար է, եւ այդ պողոսներին երեւի թե մի բան էլ քիչ է: Բայց բոլոր դեպքերում, արդյո՞ք դա ողբերգություն չէ ամենաաղքատ խավի համար, եւ արդյո՞ք դա վատ ազդեցություն չի թողնի տնտեսության ու, մասնավորապես, տեղական արտադրողի վրա:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, ի տարբերություն հարեւան Պողոսին չխնայող պատգամավորի, փոխվարչապետ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էլ փորձում է փափուկ բարձ դնել մարդկանց գլխի տակ. «Եթե նման հարց առաջանա, դա բաց կքննարկվի: Ես կարող եմ վերահաստատել, որ մինչեւ ապրիլի 1-ը սակագնի փոփոխություն չի լինելու: Սահմանին գազի գինը 2020-ին չի փոխվելու, իսկ մեր բնակարաններում գազի գինը փոփոխվելու հարցը նույնպես պետք է սպասենք ապրիլի 1-ը, որից հետո ավելի հստակ կլինի»: Այսինքն` ձմեռով թանկ գազի պատճառով չեք սառի, սառելը մնաց հաջորդ ձմեռվան: Ի դեպ, չար լեզուներն էլ ասում են, որ գին բարձրացնելու նախաձեռնությունը պատկանում է ոչ թե «Գազպրոմին», այլ Նիկոլին: Մարդն ուզում է փող աշխատի, հետո ինչ, որ խոստացել է գազն էժանացնել, սա ոչ առաջին, ոչ էլ վերջին սուտն է:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА