o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԷԱԿԱՆ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»

21.01.2020 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԷԱԿԱՆ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը ներկա էին քաղաքական, հասարակական գործիչներ, նախկին պաշտոնյաներ: Այդ թվում նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Հատկանշական էր այն, որ ներկա իշխանության կարկառուն դեմքերից որեւէ մեկն այդպես էլ չժամանեց, միայն երեւացին իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ ՀՀ գլխավոր դատախազ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ: Ի դեպ, գլխավոր դատախազին հաջողվեց մի քանի հարց ուղղել: Նա, անդրադառնալով տեղի ունեցածին, մասնավորապես նշեց, որ արդեն ապահովված է դեպքի վերաբերյալ որոշակի հրապարակայնություն:

Եթե հանրաքվեի արդյունքում 650.000 այո չհավաքեն, Փաշինյանըՙ թիմի հետ պետք է իրերը հավաքի ու գնա.Գեորգի Գաբրելյան

- Իսկապես, այս պահին քննությամբ ձեռք բերված նախնական բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին: Ձեզ հայտնի է, որ ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Բայց մահվան ելքով ցանկացած դեպքին բնորոշ բոլոր վարկածներն ամենայն խորությամբ ստուգվելու են:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` դեկտեմբերի վերջին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է իր բնակարան, որտեղ օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին: Այս տեղեկության մեջ խնդիր չե՞ք տեսնում:

Արթուր Վանեցյանը անդրադարձել է բանակում կատարվող վերջին իրադարձություններին

Եթե խնդիրներ չլինեին, չէինք ունենա հարուցված քրեական գործ եւ այսօր չէինք խոսի լայնածավալ եւ խորը քննության մասին: Բայց առավել շահարկումներից խուսափելու համար` կրկնում եւ հաստատում եմ այդքանը, որ ձեռք են բերվել բավականաչափ տվյալներ, որոնք վկայում են ինքնասպանության մասին: Միեւնույն ժամանակ, բոլոր ուղղություններով, բոլոր վարկածներով պատշաճ քննություն կիրականացվի: Քննության ընթացքում որոշակի էական հանգամանքներ ձեռք բերելու, առավել եւս քննության արդյունքների մասին անձամբ ես լրագրողներիդ հետ խոսելու առիթ կունենամ:

Եթե Սուրեն Պապիկյանը ասելիք ունի, թող ուղիղ ասի և կստանա իր պատասխանը. Արթուր Վանեցյան

Բջնիի իր առանձնատանը մահացած հայտնաբերվեց նաեւ ոստիկանության գեներալ-գնդապետ, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Այս դեպքերի միջեւ նմանություն չե՞ք տեսնում:

Նմանությունն այնքանով էր, որ` այո, դարձյալ ունեինք, նախնական տեղեկությունների համաձայն,   հրազենով ինքնասպանություն: Դրա համար էլ երկուսի փաստով հարուցված են քրեական գործեր եւ դրանցով ստուգողական գործողություններ են իրականացվում: Հայկ Հարությունյանի վերաբերյալ եւս նախապես տրվեցին որոշակի տեղեկություններ: Իսկ այժմ քննություն է ընթանում ինչպես այդ, այնպես էլ այս գործով: Ինքներդ էլ պատկերացնում եք, որ բազմաթիվ փորձաքննություններ են իրականացվելու, եւ հատուկ գիտելիքների կիրառման արդյունքում` ձեռք բերված տվյալները մեզ համար էական են լինելու:

Ինչ կապ ունի ՌՈ պետն Առաքել Մովսիսյանի հետ. Արթուր Բաղդասարյանը՝ մեղադրանքների մասին․ «Ժողովուրդ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА