o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաստաբանի և վստահորդի խոսակցությունը գաղտնալսելն օրենքով անթույլատրելի է. Իրավապաշտպան

21.01.2020 17:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Փաստաբանի և վստահորդի խոսակցությունը գաղտնալսելն օրենքով անթույլատրելի է. Իրավապաշտպան

ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու հնարավորություն ընձեռել նաև ՀՀ ոստիկանությանը: Հիշեցնենք, որ այս որոշման արդյունքում արդեն միջադեպ է տեղի ունեցել: Այսօր Փաստաբանների պալատի մամուլի ծառաության հաղոդրագրության համաձայն՝ գաղտնալսվել է փաստաբանի և նրա վստահորդների միջև հեռախոսային խոսակցությունը: 

«Զապի» քրոջորդու՝ գյումրեցի «օրենքով գող» Արտյոմի մասնակցությամբ սպանության փորձ կատարելու գործով Վերաքննիչը որոշում է կայացրել

Iravunk.com-ը զրուցեց ԼԵՎ ԳՐՈՒՊ փաստաբանական միավորման ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, որոշ հանգամանքներ պարզելու նպատակով:


- Պարոն Բաղդասարյան,ինչո՞վ է պայմանավիրված Ազգային ժողովի նմանօրինակ որոշումը:Պետության շահն այստեղ ո՞րն է:Որքանո՞վ է այն իրավաչափ: 


- Նախ նշեմ հետևյալը ,որ նախկինում ևս ոստիկանությունը կարող էր գաղտնալսել ,ուղղակի այն անդրադառնում էր բացառապես ԱԱԾ-ի իմացությամբ: Նման պայմաններում օրենսդիրը որոշում կայացրեց, որ այսուհետ վերջիններս պետք է լինեն անկախ:

Ինչ վերաբերում է փաստաբանին գաղտնալսելուն, ապա անկախ նրանից, թե ինչ կարգի օրենք է ընդունվում, ԱԱԾ-ն կգաղտնալսի, թե ոստիկանությունը ,օրենքի ուժը դրված է հետևյալ կերպ, որ փաստաբանի և վստահորդների խոսակցությունը չի կարող ձայնագրվել: Ես տեղյակ եմ փաստաբանների պալատի կողմից տարածած հայտարարությանը, և պետք է ասեմ, որ այն օրենքի կոպիտ խախտում է, իր բոլոր իրավական հետևանքներով և այս ամենին պետք է իրավական գնահատական տալ: Եթե օրենքը խախտողն իր պատիժը չկրի, այն կլինի շատ վատ նախադեպ: Պետք է կրկնվեմ, ասելով, որ փաստաբանի և վստահորդի խոսակցությունը գաղտնալսելն օրենքով անթույլատրելի է: 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА