o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՐԶՊԵՏԻ ՄՈՐԱՔՐՈՋ ՀԱՐՍԸ «ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ» ՏԱՐԲԵՐԱԿՈՎ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՄՐՑՈՒՅԹԻՆ

21.01.2020 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՄԱՐԶՊԵՏԻ ՄՈՐԱՔՐՈՋ ՀԱՐՍԸ «ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ» ՏԱՐԲԵՐԱԿՈՎ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՄՐՑՈՒՅԹԻՆ

Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի համար մրցույթ էր հայտարարված, որը տեղի կունենա հունվարի 24-ին: Հիշեցնենք, որ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում աշխատում էր Արարատի  կոկորդիլասեր մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսը՝ Լիլիթ Միրզախանյանը, ով մեկ անգամ արդեն մրցույթին մասնակցել էր, սակայն չէր հաղթահարել տեստային առաջադրանքը: Թեեւ, ըստ տարածված լուրերի, մարզպետը ջանք չէր խնայել մորաքրոջ հարսին աշխատակազմի ղեկավարի պաշտոնում տեսնելու համար: Եվ ահա, մեզ հասած տեղեկություններով, հունվարի 24-ին կայանալիք մրցույթին մասնակցելու են չորս թեկնածուներ` Նունե Մարդոյանը, ով սոցիալական բաժնի ղեկավարն է, Հասմիկ Հայրապետյանը` Երեւանից, Արթուր Մկրտչյանը` մարզպետի ընկերը եւ առաջին մրցույթը չհաղթահարած Լիլիթ Միրզախանյանը՝ «կրկին փորձիր» տարբերակով: Նույն տեղեկությունների համաձայն` մարզպետը նեղ շրջապատում արդեն վստահ խոսում է մորաքրոջ հարսի հաղթանակի եւ նշանակման մասին:

​​​​​​​ՍԴ-ի խնդիրը Վահե Գրիգորյան անձի մեջ է. Վահագն Չախալյան (Տեսանյութ)

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА