o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վահե Ղալումյանն անլո՞ւրջ է վերաբերվում իրՙ խորհրդարանում լինելուն

21.01.2020 17:05 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վահե Ղալումյանն անլո՞ւրջ է վերաբերվում իրՙ խորհրդարանում լինելուն

Iravunk.com-ի տեղեկություններով՝ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, վարչապետ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանն անլուրջ է վերաբերվում ներկայիս խորհրդարանին: Վերջինս իր նեղ շրջապատում ասել է, որ ինքն անելիք չունի այս խորհրդարանում, «Էնքան, որ բզբզում եմ»,- ասել է նա:

Ներկայիս ղեկավարներն ընդամենը ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնված «զավթիչներ» են. Արթուր Թովմասյան

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ պատգամավոր Ղալումյանն ասել է, որ ինքը պատգամավոր է դարձել Նիկոլ Փաշինյանին չնեղացնելու համար:

ՀԳ. եթե 600 հազար դրամ ստացող անձը, գտնում է, որ Ազգային ժողովը բզբզալու տեղ է, իսկ աշխատավարձը ձեռքի ծախս, ուրեմն աղքատությունը հաղթահարելու ճգնաժամը հաստատ մարդկանց ուղեղներում չէ, այլ որոշ անձանց, քանի որ ամենայն հավանականությամբ նման կերպ մտածող մարդկանց համար ավելի դյուրին կլիներ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել,  ոչխար պահել: 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА