o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Փաշինյանը խիստ զայրացե՞լ է

21.01.2020 14:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարչապետ Փաշինյանը խիստ զայրացե՞լ է

Iravunk.com-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացած է: Ինչպես փոխանցում է iravunk.com-ի աղբյուրը Փաշինյանը որոշ պատգամավորների զգուշացնում է մանդատից զրկել: Հիշեցնենք, որ ԱԺ այսօրվա նիստի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթին, ով դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ. «Երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել»,-ասել էր Պետրոսյանը:

Կքանդե՞ն արդյոք Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատունը. Փաշինյանը կարող է գնալ նման որոշման «Հրապարակ»


Արման Բաբաջանյանն իր ելույթի սկզբում նշեց, որ ԲՀԿ-ի անունից՝ ինչ-որ մեկն այստեղ պետք է ներողություն խնդրի այդ խայտառակ պահվածքի համար: «ԱԺ նախագահին կոչ եմ անում, որպեսզի անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին»: Նրա խոսքի ժամանակ հնչեցին ծափահարություններ, իսկ տեղից ԲՀԿ-ական պատգամավորներից մեկն ինչ-որ բան ասաց, ինչին Բաբաջանյանն արձագանքեց. «Լռեք, երբ ես խոսում եմ: Երկչոտ ու վախվորած ոստիկանությունով մենք չենք կարող պայքարել քրեական աշխարհի ու հանցավորության դեմ: Նախ ոստիկանությանը պետք է անհրաժեշտ գործիքները տալ, որ կարողանանք արմատախիլ անել այսպիսի կեցվածքն ու անպատասխանատու դիրքորոշումը մեզանում»:

Այս ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցրեց իր տեղը, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյաննը գնաց դեպի Արման Բաբաջանյանը,ով ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:

Հայկ Գևորգյան 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА