o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների միջև. տեսանյութ

21.01.2020 11:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների միջև. տեսանյութ

Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների միջև:

ԱԺ ամբիոնից Արման Բաբաջանյանն ասաց, որ նախկինների սոցիալական բազան քրեական հեղինակություններն են, և ասաց, որ իրենք դեռ շատ անելիքներ ունեն։ Նա հույս հայտնեց, որ բոլորը միակամ կլինեն: Նախքան այդ, Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթին, ով դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ։ Երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել»: 

Արման Բաբաջանյանն էլ իր ելույթի սկզբում անդրադարձավ Գևորգ Պետրոսյանի ելույթին և ասաց՝ հուսով է, որ ԲՀԿ-ական պատգամավորը ներողություն կխնդրի:

Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

Այս ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցրեց իր տեղը, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյաննը գնաց դեպի Արման Բաբաջանյանը, ով ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:

«Իմքայլական» պատգամավորներն ու ԲՀԿ-ականները  Դալլաքյանին չթույլատրեցին մոտենալ Բաբաջանյանին:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА