o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծանր օր Քոչարյանի աջակիցների համար չկա, մենք գաղափարի մարտիկներ ենք». Անի Կարապետյան

20.01.2020 23:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ծանր օր Քոչարյանի աջակիցների համար չկա, մենք գաղափարի մարտիկներ ենք». Անի Կարապետյան

Վերաքննիչ դատարանում այսօր քննվեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը: Դատական ակտը դատական ակտը կհրապարակվի վաղը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Երեանի քարուքանդ փողոցները «այո» են քարոզում (Տեսանյութ)

- Անի, ի՞նչ ակնկալիքներ ունեք վաղը սպասվելիք դատավորի որոշումից:

-Այո, վաղը՝ ժամը ՝16։00-ին, ՀՀ վերաքննիչ դատարանը կհրապարակի խափանման միջոցը փոխարինելու վերաբերյալ որոշումը։ Ակնկալիքների մասին դժվարանում եմ խոսել՝ հաշվի առնելով վերջին 2 տարվա ընթացքում դատաիրավական համակարգի վրա իշխանության կողմից ճնշումներն  ու դրանց հետեւանքով ողջ դատաիրավական  համակարգի վիժեցումը: Արդար կլինի, որ դատավոր Հարությունյանը ցուցաբերի կամք, ունենա մասնագիտական արժանապատվություն եւ անգամ, առանց գրավի կիրառման, Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխի, այսինքն՝ իրականացնի արդարադատություն։

- Ըստ ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լեւոն Քոչարյանի, կոնկրետ այս դատավորը Ռոբերտ Քոչարյանի հետ կապված գործերով մշտապես կայացրել է այն որոշումը, ինչն իրենից ակնկալել է դատախազությունը: Կարծում եք՝  դատավորի որոշումը կախվա՞ծ է լինելու, այսպես ասած, թե ինչ են ցանկանանում իշխանության վերեւներում:

- ՀՀ-ում արդեն 2 տարի է գործում է զանգովի արդարադատության արատավոր սկզբունքը: Կա ՞ մի գիտակից մարդ, որը դրանում դեռ կածկածում է։ Կարծում եմ՝ ոչ:

- Ի դեպ, անդրադառնալով Ա. Թավադյանի գործին՝ այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց, թե մամուլն այսօր նույնիսկ շատ ազատ է, եւ սա որեւէ կապ չունի մամուլի ազատությանը խոչընդոտելու հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

- Հրաչյա Հակոբյանը կարող է կարծիք հայտնել միայն ֆիլմերում մասովկա խաղացողների վերաբերյալ, որպես այդ գործի մասնագետ, ուստի՝ մասնագիտական պատվիցս ցածր եմ համարում աներձագի կարծիքը մեկնաբանել կամ որեւէ կերպ արձագանքել դրան:

- Վաղը, կարելի է ասել, ծանր օր է Ռ. Քոչարյանի աջակիցների համար, քանի որ սպասվում է ոչ միայն Արմեն Թավադյանի գործով որոշում, այլ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս դատական նիստից:

- Ծանր օր Քոչարյանի աջակիցների համար չկա, մենք գաղափարի մարտիկներ ենք եւ մեզ համար կարեւորը մեր պետության անվտանգությունն է, պետական շահը եւ մեր ժողովրդի ներկան ու ապագան: Հետեւաբար, կապ չունի, թե որքան դժվար է մեր ճանապարհը, կարեւորը վստահ ենք, որ այդ ճանապարհը տանում է դեպի հաղթական ավարտ: Աննա Դանիբեկյանը բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ հաճույքով իշխանական պալատի հավատարիմ սպասավոր դատավորն է դարձել եւ որոշումները ոչ թե օրենքի շրջանակներում է իրականացվում, այլ հենց անմիջապես Նիկոլ Փաշինյանի անձական շահերի վրա հիմնվելով: Ինչ ակնկալիք պետք է ունենալ զանգովի արդատության խամաճիկը դարձած դատավորի վարած դատական նիստից՝ ոչ մի...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА