o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, սակայն թատրոն գնալը նրա համար դեռևս դժվար է.Արթուր Սողոմոնյան

20.01.2020 21:44 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, սակայն թատրոն գնալը նրա համար դեռևս դժվար է.Արթուր Սողոմոնյան

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, սակայն թատրոն գնալը նրա համար դեռևս դժվար է: Այս մասին РИА Новости-ին հայտնել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը:  

«Փղերի երկար ուղին». Հարգանքի ու փոխըմբռնման ազդակ` Ռուսական թատրոնում

«Իրեն լավ է զգում, ամեն ինչ կարգին է: Լավ վիճակում և տրամադրության մեջ է:

Այժմ շատ ժամանակ տանն է գտնվում, քանի որ թատրոն գնալը բարդ է իր համար, սակայն միշտ կապի մեջ է նրանց հետ: Վերջերս թատրոնի տնօրենն այցելել է նրան, այնպես որ ամեն ինչ լավ է»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ջիգարխանյանը ղեկավարում է իր հիմնած և իր անունը կրող մոսկովյան դրամատիկական թատրոնը: Նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է 2017թ. հոկտեմբերին:

Դերասանը հիվանդանոց էր տեղափոխվել, որից կարճ ժամանակ անց տեղի ունեցավ ամուսնալուծությունը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА