o C     19. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամուսնանալ խորհուրդ տվող գյումրեցի պատգամավորի կինը պաշտոն է ստացե՞լ

20.01.2020 17:47 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ամուսնանալ խորհուրդ տվող գյումրեցի պատգամավորի կինը պաշտոն է ստացե՞լ

Օրեր առաջ Շիրակի նախկին մարզպետ, այժմ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, իր նախկին եւ ներկա  գործընկերուհի Սոֆյա Հովսեփյանին խորհուրդ էր տվել, ասելով, որ ամուսնանաս կանցնի: Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ քննադատել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի այն պնդումը, թե նախարարությունը որդեգրել է հիվանդանոցները փակելու վարքագիծ: Սոֆյա Հովսեփյանն էլ արձագանքելով պատասխանել էր. «Այո, դուք ճիշտ եք՝ ես զբաղվել եմ, հիմա քանի որ բաց, ապա բաց խոսեմ։ 18 աշխատակիցներին տրվեց ծանուցում, որ պետք է ազատվեն, որպեսզի գումար տնսեսվեր, քանի որ ուռճացած հաստիքներ էին...։ 

Ռուզաննա Զաքարյանն իր դիմումի համաձայն ազատվել է Սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնից

Քանի որ իր գրառման մեջ տիկին Հոֆսեփյանը հիշատակել էր նաեւ նախկին մարզպետի անունը, վերջինս, բացի բացատրություններ տալուց նաեւ վերջում ավելացրել էր. 

 Սոֆյային երկու խորհուրդ կտամ.

1. Հարգիր քո կարգավիճակը և այսուհետ խոսիր ոչ թե բամբասանքների լեզվով՝ այլ փաստերով և ապացույցներով։

2. Ամուսնացիր՝ կանցնի)))»։

Պարզվում է ոչ միայն ամուսնացած պատգամավորի գործերն են լավ, այլ նաեւ վերջինիս կնոջ; iravunk.com-ի տեղեկություններով  Կարեն Սարուխանյանի կինը Փիլոյան Արփին նշանակվել է Գյումրու թիվ 6 հիմանակ դպրոցի խորհրդի անդամ:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА