o C     19. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հասարակությանը նման պրիմիտիվ կերպով տարանջատելով, պետք չէ դիվիդենդներ շահել. Նարինե Մեհրաբյան

20.01.2020 17:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հասարակությանը նման պրիմիտիվ կերպով տարանջատելով, պետք չէ դիվիդենդներ շահել. Նարինե Մեհրաբյան

Վերջին օրերում Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կարծես թե առավել լարված է: Օրեր առաջ առեղծվածային կերպով մահացավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը: Շատերի կարծիքով այս ամենն ուղղակի ինքնասպանություն չէ, իսկ շատերն էլ կարծում են, որ հենց ինքնասպանություն է, կամ ինքնասպանություն հասցնելու վարկած: Iravunk.com-ը զրուցեց՝ ՀՀԿ երիտասարդական թևի ներկայխցուցիչ Նարինե Մեհրաբյանի հետ:

«Դիմակավորված անձիք բռնի կերպով փողոցից առեւանգել են Նարեկ Մալյանին»


- ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես ասած ոչ այնքան ուշադիր գտնվեց տեղի ունեցածին եւ անգամ ցավակցական խոսքն այդքան հնչեղ չէր,ուշացած, ավելին, վերջինս չմասնակցեց անգամ նրա հուղարկավորության և հոգեհանգստի արարողությանը: Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումն այս մասին: 


- Առաջին բանը, որ կցանկանայի նշել ցավակցական խոսքն է ուղղված Գեորգի Կուտոյանի ընտանիքին և հարազատներին, քանի որ շատ արժանավոր քաղաքացի և արժանավոր պաշտոնյա այլևս մեզ հետ չէ:

Անդրադառնալով ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությանը, պետք է մեկ կարևոր բան նշեմ, որ առհասարակ պատմությունը ցույց է տալիս, որ նման ցավալի պահերին ժողովուրդը համախմբվել է և նման տարանջատումներ չեն եղել: Շատ եմ ցավում, որ այս դեպքում կան տարանջատումներ: Իրականում այս ամենը քաղաքական դիվիդենդներ հավաքելու փորձ է: Առհասարակ մեր իշխանություններին,ք աղաքացիներին կոչ եմ անում գիտակցել, որ մեր հասարակության առաջխաղացման համար գլխավորը միասնությունն է, այլ ոչ թե տարանջատումն ու պիտակավորումը։


- Գեորգի Կուտոյանի  հետ կատարվածը ներկայիս իշխանությունները կարծես թե ամեն կերպ փորձում են բարդել նախորդ իշխանությունների վրա: Ի՞նչ կասեք այս մասին:


- Կարծում եմ, որ այդ ամենը մեկնաբանության կարիք անգամ չունի: Երևի թե պետք է կրկնվեմ ասելով, որ դիվիդենդներ շահելով, թիրախավորվելով,մ եղադրելով պետք չէ որևէ քայլ անել: 

 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА