o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուն Յուվենտուսի առաջին ֆուտբոլիստն է 2005 թվականից հետո, ով Ա սերիայի 7 անընդմեջ խաղում գոլ է խփում

20.01.2020 09:51 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Ռոնալդուն Յուվենտուսի առաջին ֆուտբոլիստն է 2005 թվականից հետո, ով Ա սերիայի 7 անընդմեջ խաղում գոլ է խփում

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ա սերիայի 20-րդ տուրի «Պարմայի» դեմ խաղում բացել է հանդիպման հաշիվը։ Սա 10-րդ գոլն է 34-ամյա պորտուգալացու վերջին 7 խաղերում Իտալիայի առաջնության։
Ինչպես փոխանցում է Opta-ն, Ռոնալդուն «Յուվենտուսի» առաջին ֆուտբոլիստն է 2005 թվականից հետո, ով Ա սերիայի 7 անընդմեջ խաղերում գոլ է խփում։ 2005 թվականի դեկտեմբերին Դավիդ Տրեզեգեին էր հաջողվել 7 անընդմեջ խաղերում գոլ խփել «Յուվենտուսի» կազմում։
Ռոնալդուն 15 գոլ է խփել Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում։ Լավագույն ռմբարկուն Չիրո Իմոբիլեն է` 23 գոլով։

«Մեր պայքարն էլ, հաղթանակն էլ, ապագան էլ վտանգված են» (Տեսանյութ)

   Աղբյուր  ArmSport.am

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА