o C     19. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մակրոնն ու Մերկելը Բեռլինում «կորցրել» էին Պուտինին (տեսանյութ)

20.01.2020 10:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մակրոնն ու Մերկելը Բեռլինում «կորցրել» էին Պուտինին (տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Լիբիայի հարցով անցկացված միջազգային համաժողովի շրջանակում լուսանկարման արարողության ժամանակ «կորցրել» են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Տեսանյութը Twitter-ի իր էջում հրապարակել է Կրեմլի լրագրող Դմիտրի Սմիրնովը:

Մարդկությունը հայտնվել է վտանգավոր եզրագծի առաջ․ Վլադիմիր Պուտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տեսանյութում երևում է, որ Անգելա Մերկելը լուսանկարահանմանը պատրաստվելու ժամանակ հարցնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, թե որտեղ է Պուտինը:

Մի քանի վայրկյան անց Ռուսաստանի նախագահը միացել է գործընկերներին, և Անգելա Մերկելը ցույց է տվել, թե որտեղ պետք է կանգնի Պուտինը լուսանկարվելու արարողության ժամանակ:

Լիբիայում իրավիճակի կայունացմանն ուղղված միջազգային համաժողովը տեղի է ունեցել Բեռլինում հունվարի 19-ին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Եգիպտոսի առաջնորդները, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Համաժողովի արդյունքում կողմերը փաստաթուղթ են համաձայնեցրել, որը պետք է մի շարք խնդիրներ լուծի Լիբիայում: 

https://twitter.com/dimsmirnov175/status/1218895234794508289?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1218895234794508289&ref_url=https%3A%2F%2F

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА