o C     18. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքում

20.01.2020 09:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքում

Հետիոտնային շարժի անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի Արցախի պողոտայի Արցախ-Այվազովսկու և Արցախ-Արին-Բերդի փողոցների խաչմերուկների հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունից:

Երևանում շենքի պատշգամբի պատը փլուզվել և ընկել է 2 կանանց վրա․ վերջիններս հրաժարվել են հոսպիտալացումից

Փոփոխության արդյունքում Արցախի պողոտայի վերոնշյալ հատվածում երթևեկության երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 60կմ/ժ` նախկին 70կմ/ժ-ի փոխարեն:

Նշված հատվածում գործող արագաչափ լուսանկարահանող սարքի աշխատանքային ռեժիմում կկատարվի փոփոխություն և 2020թ. հունվարի 20-ից սարքը կարձանագրի 60կմ/ժ-ը գերազանցող տրանսպորտային միջոցների վարորդների իրավախախտումները:

Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չգերազանցել երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА