o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի տմարդի վերաբերմունքից». Արմեն Աշոտյան

19.01.2020 19:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի տմարդի վերաբերմունքից». Արմեն Աշոտյան

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ նախ իր ցավակցությունները հայտնեց Գ. Կուտոյանի հարազատներին, ընտանիքին, ընկերներին եւ բոլոր նրանց, ովքեր շփվել, աշխատել եւ մտերիմ են եղել նրա հետ:

Արմեն Սարգսյանը վերջին ամիսներին բանակում կատարվող իրադարձությունների մասին հայտարարություն է տարածել

- Չեմ  կարող ասել, որ մենք շատ մտերիմ հարաբերություններ ենք ունեցել, բայց մշտապես շփվել եմ Կուտոյանի հետ, որպես բանիմաց, շատ պատրաստված եւ հայրենասեր կադրի հետ: Իր աշխատանքային գործունեության ընթացում տարբեր առիթներով եղել են աշխատանքային քննարկումներ, կարող եմ ասել, որ բացառիկ անձնավորության մարդ էր, որի խոսքը խոսք էր: Գիտեք, հաճախ է լինում իշխանական օղակներում տարբեր տեսակի խարդավանքներ, ավելորդ խոսակցություններ եւ այլն, Կուտոյանը շահեկանորեն տարբերվում էր, հատկապես իր վերջին զբաղեցրած պաշտոնում՝ առանց որեւէ հավելյալ շահարկման: Դա ես տեսել եմ եւ համոզվել եմ: Մահը ցնցող էր, շոկային էր: Ես էլի զերծ կմնամ որեւէ շահարկումներից: Ցավում եմ, որ շահարկումներ կան, հատկապես իշխանական քարոզիչների դաշտում: Ցավոք սրտի, այս մահը դարձել է վհուկների հերթական խրախճանքի առիթ: Մարդիկ դիակը չսառած, հողին չհանձնած, հոգին  չլուսավորված եւ փրկություն չստացած՝ արդեն սկսել են քաղաքական բնույթի կեղտոտ խաղերը, որոնք  պատիվ չեն բերում իրենց՝ որպես մարդկային էակների: Իհարկե, խիստ հիասթափված եմ նաեւ վարչապետի պահածքից, որովհետեւ կարծում եմ՝ նման տխուր, ողբերգական առիթները նաեւ հասարակությունը միավորելու առիթներ են: Եվ Կուտոյանի ողբերգական մահը կարող էր դառնալ հասարակության միախմբման, պետականության վերարժեվորման, պետական ինստիտուտների նկատմամբ գնահատականի վերականգնման եւ ազգը միավորելու առիթ: Այն, ինչ-որ մենք տեսանք, ցավոք, բավականին տմարդի վերաբերմունք է, ինչի ամենաաղաղակող փաստը անձական ցավակցության բացակայությունն էր:

- Պարոն Աշոտյան, բայց ՀՀ կառավարության տեղեկատվության վարչությունը որոշ լրատվամիջոցների փոխանցել էր Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը:

- Վարչության մակարդակի արձագանքը արդյո՞ք համարժեք է այն իրավիճակին, որը ստեղծվել է: Չեմ ուզում թերագնահատել որեւէ այլ լրատվական առիթ, բայց հատկապես նման ողեբերգական առիթները… Պարզապես, օրը չէ, որ ես այդ մասին շատ խոսեմ, բայց, որպես ՀՀ քաղաքացի, ունեմ շատ մեծ նստվածք: Այս վերաբերմունքն իրականում տմարդի է, որովհետեւ բացատրձակ չի տեղավորվում քաղաքական լոգիկայի մեջ, քանի որ այստեղ չկա քաղաքականություն:  Սա ահազանգ է նաեւ երկրում տիրող  ատելության մթնոլորտի, անհանդուրժողականության, խորացող բաժանարար գծերի, անբարոյականության, բարոյականության ճգնաժամի: Սա շատ լուրջ ահազանգ է: Չգիտեմ՝ էլ ի՞նչ պետք է լինի, որպեսզի մեր հասարակությունը, ղեկավարությունը հասկանա, որ սա ճանապարհ չէ՝ հասարակությունն այսպես բզիկ-բզիկ անել եւ լարել իրար դեմ՝ չօգտագոծելով հնարավորությունները միավորվելու: Ես այստեղից լավ հոտ չեմ առնում, նորից  կրկնեմ՝ այսօր այդ օրը չէ, որեւէ քաղաքական հայտարարություն կամ մեկնաբանություն տալ չեմ կարող: Զուտ մարդկայնորեն եմ հիասթափված Նիկոլ Փաշինյանի այդ տմարդի վերաբերմունքից: Եվ նման ռուսերեն ասած՝ «օտպիսկա» ցավակցական հաղորդագրությունից, որը տարածվել է, պարզվում է՝ շատ հատվածական ԶԼՄ-ների է ուղարկվել: Սա մարդկայնորեն ճիշտ չէ:

- Տարբեր վարկածներ շրջանառվեցին՝ Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ: Ի՞նչ կասեք այս մասին:

- Չեմ մեկնաբանում այսօր որեւէ վարկած, ցավում եմ, որ լրատվական դաշտում այս առումով կան որոշ անբարո դրսեւորումներ, այսպես ասած, խաղադրույքների, քվեարկության տեսքով, լեզուս էլ չի պտտվում ասել… Սա պարզապես խայտառակություն է: Բոլոր դեպքերում դեպքի հանգամանքերի ամբողջական քննությունն այսօրվա իշխանությունների պատասխանատվության ներքո է: Ե՛վ նախագահ Սերժ Սարգսյանը, ե՛ւ մեր կուսակցությունը, ե՛ւ ես՝ որպես քաղաքացի հետեւում եմ եւ հետեւելու եմ  դեպքի լիարժեք քննությանը եւ այդ ժամանակ կարող ենք տալ մեր գնահատականը:

- Վերջին շրջանում որեւէ շփում ունեցե՞լ եք Գեորգի Կուտոյանի հետ:

Մենք նիկոլապետություն կառուցելու հայրենիք չունենք. ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՀԿ

- Գիտեի, որ սովորում է Քեմբրիջում եւ շատ ուրախ էի, որովհետեւ ինքս էլ մեծ հաճույքով, եթե ժամանակ լիներ, այս ժամանակահատվածը կօգտագործեի սեփական գիտելիքներս հարստացնելու համար: Բարի նախանձով եմ վերաբերում բոլոր այն մարդկանց, ովքեր ժամանակ են գտնում՝ իրենց վրա աշխատելու, ավել բան չգիտեմ, ավել բան ասել չեմ կարող: Չեմ կարծում, որ մենք այն իրավիճակում ենք, որ պետք է զարկ տանք կոնսպերալոգիային: Գուցե տարօրինակ բան եմ ասում, որպես կարկառուն ընդդիմադիր, բայց այս դեպքում առաջարկում եմ ուշիուշով հետեւել իրավապահ համակարգի աշխատանքին, հետաքննող մարմինների ուսումնասիրություններին եւ  բոլոր տեսակի քննադատությունները կամ հնարավոր կարծքիները կառուցել բացառապես փաստական տվյալների վրա: Սա այն տեղը չէ, Կուտոյանն այն մարդը չէ, որի արյունը պետք է օգտագործվի, շաղախվի քաղաքական խաղերի մեջ, եւ սա ուզում եմ պնդել, որպես ՀՀ քաղաքացի:

- Սերժ Սարգսյանն ի՞նչ է ասել՝ այս ամենի վերաբերյալ:

- Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է իր ցավակցական : Կարծում եմ՝  այնտեղ շատ պարզ  էր, որ այդ ուղերձի մեջ երեում էր նաեւ շատ մարդկային վերաբերմունք Գեորգի Կուտայանի հանդեպ: Թերթերը գրել էին, որ եղել էր նաեւ Գ. Կուտոյանի կողմից ցանկություն, որ վերադառնա Հայաստան եւ միանա Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմին: Այո, այդպիսի խոսակցություն եղել է , որին ի պատասխան, այո, հնչել է՝ ավարտի ուսումդ նոր կգաս, կտեսնենք:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА