o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վիքիպեդիայում խմբագրվել է նաեւ Վահագն Չախալյանի կենսագրությունը (Տեսանյութ)

18.01.2020 23:38 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Վիքիպեդիայում խմբագրվել է նաեւ Վահագն Չախալյանի կենսագրությունը (Տեսանյութ)

Պարզվում է՝ hy.wikipedia.org կայքում օրերս խմբագրվել է ոչ միայն Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, լուսահոգի Գեորգի Կուտոյանի կենսագրությունը,  այլ նաեւ «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆԸ: Այս մասին տեղեկանում ենք «Վիքիպեդիայի» խմբագրումների պատմությունների բաժնից: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունքի» հետ զրույցում նա մասնավորապես նշեց. «Անշուշտ, սա չի կարող չմտահոգել: Հունվարի 16-ին եւ 17-ին անհայտ օգտատիրոջ կողմից մտել են «Վիքիպեդիայի» իմ էջ եւ խմբագրել: «Վիքիպեդիայի» էջս վերջին անգամ խմբագրվել է  վրացական բանտից դուրս գալուց հետո եւ ավելացվել, որ բանտից ազատ եմ արձակվել: Իսկ հիմա խմբագրել են՝ ավելացնելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի կայքի եւ aravot.am-ի դրած նյութերը Սպիտակի միջադեպի հետ կապված, թե իբրեւ մի խումբ տարեց քաղաքացիների ծեծել է Վահագն Չախալյանը: Ցավոք, չկարողացանք ջնջել»:

«Վեցնոցները դեռեւս վախենում են Կարեն Կարապետյանի հնարավոր վերադարձից»

Վ. Չախալյանը վստահ է, որ սա նույնպես այն նույն կենտրոնի ձեռագիրն է, ովքեր փորձում են խոչընդոտել «Կամք» հասարակական նախաձեռնության անժամկետ ստորագրահավաքն՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման. «Միանշանակ, իրավապահները պետք է հասկանան, թե ովքեր են այս ամեն ինչի հեղինակները, որովհետեւ սա ո՛չ իմ անձնական, ո՛չ էլ «Կամք» հասարակական նախաձեռնության խնդիրը չէ, սա պետության անվտանգության խնդիրն է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք քիչ անց:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА