o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե այս կարգի ավանակ ենք, ուրեմն այսպես լկտիաբար էլ պետք է մեզ խաբեն»

18.01.2020 22:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Եթե այս կարգի ավանակ ենք, ուրեմն այսպես լկտիաբար էլ պետք է մեզ խաբեն»

Հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ գրում է.

Եթե Նիկոլի 7,6 տոկոսը «տնտեսական հեղափոխություն» է, ուրեմն 14 տոկոս ՀՆԱ-ի աճով Քոչարյանը սուպերհեղափոխական էր

«Տիկնայք եւ Պարոնայք,

Այսօր կրկին ուզում եմ խոսել մարտի 1-ի դեպքերի մասին, ուղղակի այլ՝ ԱՄՆ դեսպանատան ներկայացրած նյութերի լույսի ներքո։

Ինչպես ասել եմ նախկինում, պնդում եմ նաեւ հիմա՝ Մարտի 1-ի ուղղակի մեղավորներն են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը եւ մնացած այն ավանտյուրիստները, ովքեր կամայական՝ նույնիսկ 10 զոհի գնով ուզում էին ձեռք գցել կառավարական աթոռները։ Այս մարդիկ այնքան դավաճան են, որ ցանկանում էին սա անել կամայական գնով եւ պատրաստ էին դրա համար հանձնել Արցախը եւ նույնիսկ այլ տարածքներ, զրպարտել Երկրորդ Նախագահին, ինչը նրանց մոտ ստացվեց, եւ այսօր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իրենից հեռացնի բացառապես իր պատասխանատվության տակ գտնվող իրադարձությունները, Ռոբերտ Քոչարյանը գտնվում է պատանդ այսօրվա նրա «իշխանության» ձեռքում եւ օգտագործելով կամայական ապօրինի լծակներ, Նիկոլ Փաշինյանը իր եւ իր հանցակից Լեւոն Տեր-Պետրոսյանի վրայից ուզում է մաքրել Մարտի 1-ի զոհերի արյունը։ Մի փորձեք ուղղակի կարծիք ձեւավորել, այլ կխնդրեմ ուշադիր եւ համբերատար կարդալ ստորեւ ներկայացված նյութը եւ մեեեծ նեղություն տալ ու աշխատեցնել գանգատուփում գտնվող այն մոխրագույն զանգվածը, որը սովորաբար անտեսում ենք։

«168 ժամ». Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ. ո՞ւմ էին ուղղված Արցախի հարցով նրա ուղերձները

Ցիտում եմ՝ «Քոչարյանը նշել է, որ եթե ուզենա ազատել հրապարակը, դա կանի 40 րոպեում, բայց դա կվնասի ցուցարարներին, ինչը ինքը չի ցանկանում»։ Սա գրում է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը՝ ԱՄՆ պետդեպարտամենտին, ՆԱՏՕ-ին եւ մի շարք այլ կազմակերպություններին ուղղված նամակում (հղում N1՝ ստորեւ)։

Նիկոլ Փաշինյանը նշանակում է արել

Եկեք համադրենք փաստերը՝ Վիկիլիքսի կողմից գաղտնազերծված փաստաթղթերում, 27.11.2007թ. նշված «Լեւոն Տեր-Պետրոսյանի սցենարը. երկար հարված, որը, միեւնույն է, հարված է» վերտառությամբ նամակում, Փեննինգթոնը ներկայացնում է Տեր-Պետրոսյանի հնարավորությունները սպասվող ընտրություններում։ Ըստ նրա՝ Տեր-Պետրոսյանը հաղթելու շատ քիչ շանսեր ունի, լինի դա ընտրությունների, թե փողոցային ցույցերի միջոցով (հղում N2՝ ստորեւ)։

Այս ամենը գտնվում է սահմանային վիճակում. Սամվել Մարտիրոսյան

Դեռեւս 27.08.2007թ. ՀՀ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Պերինան ներկայացրել է IRI-ի հարցումները, ըստ որի Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցությունը 2007թ-ի հուլիսի դրությամբ 20% է, իսկ նրա նկատմամբ բացասական վերաբերմունք ունի 76%-ը։

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՐԿԻ՞Ն ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԴԻՄԻ

Նամակագրության այս հատվածից պարզ է դառնում, որ ամերիկյան դիվանագետները վստահ էին սոցհարցումների տվյալների վրա, համաձայն, որի առաջատարը Սերժ Սարգսյանն էր, իսկ Լ. Տեր-Պետրոսյանը որեւէ շանս չուներ հաղթելու։

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉԻ՞ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչն իր եզրակացության մեջ նշում է, որ իր հնարավորությունների մասին Տեր-Պետրոսյանի կարծիքն ինքը համարում է չափազանց լավատեսական։ ԱՄՆ ներկայացուցիչը վստահում էր IRI-ի հարցումներին, եւ Ս. Սարգսյանի՝ բարձր վարկանիշ ունենալը նրա մոտ կասկածներ չէր հարուցում։ Պերինան նշում է, որ Սարգսյանի համար ավելի իրական մրցակից կարող է լինել Ռաֆֆի Հովհաննիսյանը, որը, սակայն, կարող է տեխնիկական պատճառներով չմասնակցել ընտրություններին (հղում N3՝ ստորեւ)։

Բակո Սահակյանը Արցախի քննչական կոմիտեի նախագահին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհել

Ասեմ ավելին, Լ. Տեր-Պետրոսյանը 2008-ին ձգտում էր իշխանության՝ Ղարաբաղի հարցում զիջումների գնալու պատրաստակամությամբ, ինչը նա չէր թաքցնում ամերիկյան դիվանագետների հանդիպման ժամանակ, եւ բնականաբար՝ ձգտելով դա բարդել Ռ. Քոչարյանի վրա (հղում N4՝ ստորեւ)։

Գևորգ Պետրոսյանը հարցեր է ուղղել ՀՀ նախագահին. Ի՞նչ են մեր երկրի տվել 123 մլն դրամի գործուղումները, ի՞նչ խնդիրներ են լուծվել այդ հարցերով

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից մեկի վերաբերյալ իր մեկնաբանության մեջ Փեննինգթոնը նշում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նպատակն էր՝ հավաքված հանրությանը ցույց տալ ղարաբաղցիների եւ հայաստանցիների միջեւ առկա սին տարաձայնությունը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում էր ցույց տալ, որ Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը պատրաստ են Հայաստանի տարածքի հաշվին պահպանել տարածքներ իրենց ծննդավայր Արցախում։ Ըստ Փեննինգթոնի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ նպատակ ուներ՝ նորից հոկտեմբերի 27-ի պատասխանատվությունը ԳՑԵԼ Ս. Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի վրա (հղում N5՝ ստորեւ)։

Լեւոն Տեր-Պետրոսյանը չի՞ մասնակցի հանրաքվեին. «Իրավունք»

ԱՄՆ ներկայացուցիչը համոզված է, որ Տեր-Պետրոսյանի ելույթի իրական նպատակը հանրությանը մանիպուլացնելն էր։ Ուշագրավ է, որ, ինչպես նշված է Վիկիլիքսում, Տեր-Պետրոսյանը Բրայզային առաջարկել էր Համանախագահների կողմից հրապարակել ԼՂ բանակցությունների մասին «Քոչարյանի ժամանակաշրջանի» ԿԵՂԾ փաստաթուղթ, որն, ըստ ԱՄՆ դեսպանատան աշխատակցի, նա հետագայում պատրաստվում էր շահարկման առարկա դարձնել։

Նիկոլի ասֆալտային քարոզչությունը լրիվ անտեղին է

19.02.2008թ. նամակում Փեննինգթոնը փորձում է կանխատեսել ընտրություններում հաղթելու՝ Ս. Սարգսյանի շանսերը։ Որպես վերջինիս առավելություններից մեկը՝ նա նշում է, որ հիմնական մրցակից Լ. Տեր-Պետրոսյանն ասոցիացվում է մութ ու ցուրտ տարիների հետ, մինչդեռ վերջին 10 տարիների ընթացքում՝ նախագահ Քոչարյանի օրոք, ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը զգալիորեն բարելավվել է (հղում N6՝ ստորեւ)։

Նոր կարգ․ ինչ է սպասվում պաշտոնյաներին մարտի 31-ից հետո «Ժողովուրդ»

Շարունակելով այս դեպքերի շարանը տեսնում ենք, որ Քոչարյանը ամերիկյան կողմին տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գործընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը։ Քոչարյանը նշել է, որ ԵԿՄ-ն արդեն գիտի, որ եթե փորձի ռազմական աջակցություն ցուցաբերել Տեր-Պետրոսյանին, նրանց պետությունը ողջ ուժով կդիմակայի։ Փեննինգթոնը նշում է, որ Քոչարյանը նշել է, որ իրենց նպատակն է՝ ցույցերի ժամանակ բացառել զենքի առկայությունը (հղում N1՝ ստորեւ)։

«Այո»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու. «Ժողովուրդ»

Ելնելով սրանից, հստակ կարելի է հետեւություն անել, որ Տեր Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի կոչերը, կապված Տեր Պետրոսյանի հաղթանակի եւ տեղի ունեցած անարդարությունների մասին բացարձակ սուտ էին եւ կրում էին խառնակչական բնույթ։ Ինչի հետեւանքով, Երեւանում տեղի էին ունենում ԱՆԿԱՐԳՈւԹՅՈւՆՆԵՐ, որոնք ոչ մի կերպ հիմնավորված չէին արդարության ձգտումով, այլ բռնի իշխանափոխության փորձեր էին, որոնք բերում էին անկարգությունների եւ խաթարում ՀՀ բնականոն կյանքը։ Այս ցինիկ ստի շնորհիվ տեղի ունեցան իրադարձություններ, ինչի պատճառով եղան անմեղ զոհեր։

Վերելակային դիվանագիտության երկրորդ սերիան կամ ինչ էր զգուշացնում Վիտալի Բալասանյանը

Հիմա դատեք ինքներդ՝ Մարտի 1-ի մարդասպանը, լինելով պաթոլոգիկ դասալիք եւ ստախոս, օգտագործելով ճակատագրով իրեն բաժին ընկած բոլոր կառավարական եւ մեդիա լծակները, ջանասիրությամբ այդ տրագիկ դեպքերի պատասխանատվությունը, ցինիկ եւ լկտի ձեւով, չխնայելով ոչ մի միջոց, փորձում է բարձել Արցախի առաջին, ՀՀ Երկրորդ Նախագահ, Արցախի Հերոս Ռոբերտ Քոչարյանի վրա։

Ավտոմատավորներ ցուցարարների շարքերում․ նրանք կարող են լինել մարտի մեկի երեք զոհերի մարդասպանները

Արդար է ժողովուրդ, եթե այս կարգի ավանակ ենք, ուրեմն այսպես լկտիաբար էլ պետք է մեզ խաբեն»։

[1] https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN168_a.html
[2] https://wikileaks.org/plusd/cables/07YEREVAN1383_a.html
[3] https://wikileaks.org/plusd/cables/07YEREVAN1050_a.html
[4] https://wikileaks.org/plusd/cables/07YEREVAN1257_a.html
[5] https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN110_a.html
[6] https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN144_a.html

Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА