o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանից ապաստան խնդրողը` «հեղափոխության պահապան». AntiFake.am

18.01.2020 19:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Ադրբեջանից ապաստան խնդրողը` «հեղափոխության պահապան». AntiFake.am

Այսօր մի խումբ անձինք, ովքեր իրենց հռչակել են «Հեղափոխության պահապաններ», Երևանի Հաղթանակի զբոսայգում` Մայր Հայաստան հուշահամալիրի հարևանությամբ, հանրահավաք էին հրավիրել` իրենց աջակցությունը հայտնելու «Թավշյա հեղափոխությանը»:

Նազարբաևի թոռը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից

Սակավամարդ հանրահավաքի առաջնորդները հասարակության շրջանում հայտնի են որպես գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ ցույցերի կազմակերպիչներ, «Հայելի» մամուլի ակումբի դեմ հարձակում գործածներ և ներկայիս իշխանությունների այլ սատարողներ և պրոպագանդիստներ:

Սակայն բացի վերը նշված անձանցից` հանրահավաքին ներկա են նաև այնպիսինները, որոնք ժամանակին բավական լավ հարաբերությունների մեջ են եղել հարևան Ադրբեջանի Հանրապետության հետ:

Մասնավորապես, հանրահավաքին ներկա էր նաև Թամելա Արզումանյանը:

2017 թվականին Թամելա Արզումանյանը ապաստան էր խնդրում Ադրբեջանի իշխանություններից: Ադրբեջանական լրատվականներին տված իր հարցազրույցներում Արզումանյանը «արտահայտում էր իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության` Բաքվի պլատֆորմին»:

Ադրբեջանական Aze.az կայքում կարդում ենք.

«… Տիկին Արզումանյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակավ դիմել է Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին` անօրեն սարգսյանական բռնապետությունից և հետապնդումներից իրեն փրկելու խնդրանքով, և օգնելու` ընտանիքի հետ տեղափոխվելու մեր երկիր (խմբ.- Ադրբեջան): Այս հայտարարությունից անմիջապես հետո Թամելա Արզումանյանը և նրա ամուսինը` Հովհաննես Թորոսյանը,  ձերբակալվել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից` ենթարկվելով խիստ հարցաքննության, որտեղ խախտվել են մարդու բոլոր իրավունքները…»:

«Մեզ ասում են, որ դուք ծախում եք հայրենիքը: Ո’չ, մենք չենք ծախում: Այդպիսի հայրենիք մեզ պետք չէ», - պնդում է Արզումանյանը: 

Մամուլում առկա բազմաթիվ նյութերից տեղեկանում ենք, որ հենց Թամելա Արզումանյանն էր ամուսնու հետ 2019 թվականին մուտք գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ:

Այսօր էլ Թամելա Արզումանյանը ոչ միայն մասնակցում է «Հեղափոխության պահապանների» հավաքին, այլ նաև շարունակում է հրապարակավ վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնել Հայ Առաքելական եկեղեցու և Կաթողիկոսի հասցեին` միաժամանակ սատարելով Հայաստանի ներկայիս իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին: Այս որակի տեր մարդկանց «պահպանության» հույսին է մնացել հեղափոխությունը:

ՊԵԿ-ում պարգևավճարները կազմել են շուրջ 5.6 միլիարդ դրամ (11.8 միլիոն դոլար). AntiFake.am

Հեղինակ` Մելինե Հայրապետյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА