o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նինոծմինդայի քաղաքապետարանի հայազգի աշխատակիցը ձերբակալվել է խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքով

18.01.2020 15:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նինոծմինդայի քաղաքապետարանի հայազգի աշխատակիցը ձերբակալվել է խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքով

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական և հետաքննչական գործողությունների արդյունքում, դատարանի որոշման հիման վրա, խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Էկոնոմիկայի և գույքի կառավարման ծառայության բաժիններից մեկի ղեկավար Հ. Ն-ին: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:

Թուրքիայում քրիստոնյաների գերեզմաններ պղծող վանդալները ձերբակալվել են

Ինչպես հայտնի է, նա Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի գյուղատնտեսական բաժնի պետ Համլետ Նանայանն է:

Հետաքննությունը պարզել է, որ Համլետ Նանայանը Վրաստանի երկու քաղաքացիներից Նինոծմինդայում գտնվող պետության սեփականություն հանդիսացող արոտավայրից օգտվելու դիմաց կաշառքի տեսքով պահանջել է 30. 000 լարի, որտեղից նախօրոք ստացել է 3000 լարի:

Հետաքննությունն ընթանում է խոշոր չափի կաշառք վերցնելու դեպքի առնչությամբ, Վրաստանի ՔՕ 338-րդ հոդվածի, երկրորդ մասի Բ կետով, ինչը որպես պատիժ ենթադրում է 7-11 տարվա ազատազրկում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА