o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել ոստիկանի կատարած գրառման համար

18.01.2020 14:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել ոստիկանի կատարած գրառման համար

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ սոցիալական ցանցում սպառնացող ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել:

Այս մասին, Tert.am-ի հարցին, թե գրառում կատարող անձն այս պահին համարվո՞ւմ է ոստիկանության ծառայող, թե ոչ, և ի՞նչ է արվել այդ կապակցությամբ, հայտեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը

Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակ է

«Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ այդ առթիվ ծառայողական քննություն է նշանակվել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Վազգեն Սիմոնյանը անդրադառնալով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայր այցելած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ գրել էր՝ «Հաջորդը քեզ են խփելու»:

Նշենք նաև, որ նա ավելի վաղ այլ քաղաքական գրառումներ էլ է արել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, գրելով. «Մի վախեցեք մարդու դատաստանից, վախեցեք Աստծո դատաստանից»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА