o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 «Ավաղ, շատ արժեքներ ենք անդառնալի կորցնում». Սամվել Խալաթյան

18.01.2020 14:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 «Ավաղ, շատ արժեքներ ենք անդառնալի կորցնում». Սամվել Խալաթյան

Դրամատուրգ, երգիծաբան ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆԻ համար 2020 թվականը հոբելյանական է,  հունվարի 9-ին նա տոնեց իր ծննդյան 70-ամյակը: «Իրավունքի» հետ զրույցում, տարիների հեռվից նայելով անցած ճանապարհին, նեղսրտում է, որ այսօր հանրությունը բեւեռված է իր սոցիալական հարցերը մի կերպ լուծել-չլուծելու հիմնախնդրի վրա:

Այս ամենը գտնվում է սահմանային վիճակում. Սամվել Մարտիրոսյան

 

«ԿՅԱՆՔՆ ԻՆՔՆԻՆ ՆՊԱՏԱԿ Է, ԴԵՌ ՉԵՄ ՀԱՍՑՐԵԼ ԱՎԱՐՏԵԼ»

- Կյանքն ինքնին նպատակ է, մանավանդ` ստեղծագործողի համար: Դեռ չեմ հասցրել ավարտել: Ինձ ու շրջապատս սկսել եմ ընկալել ու հիշել երեք տարեկանից` Ալթայի երկրամասում, 1949 թվականին աքսորված հայերի Տյագուն գյուղից: 1954 թվականին վերադարձանք Հայաստան ու բնակություն հաստատեցինք Կիրովական քաղաքում: Տյագունի, Կիրովականում` լոռեցիներով, կարսեցիներով, մշեցիներով, սիրիահայերով ու ֆրանսահայերով բնակեցված մեր Էվակոբազա թաղամասի համուհոտով, հայրենասեր մարդիկ, նաեւ` ծնողներս, իմ առաջին ուսուցիչներն ու դաստիարակներն են եղել: Հետո` դպրոց, ինստիտուտ, լրագրողական աշխատանք, երգիծական պատմվածքներ, բանաստեղծություններ, պիեսներ, գրքեր, բեմադրություններ, մրցանակներ...

- Այդ 70 տարիների ընթացքում հաստատ մի հետաքրքիր դեպք պատահած կլինի Ձեր կյանքում:

- Բազում են այդ դեպքերը, թերեւս պատմեմ մեկը: Երեւանի Վերնիսաժում նայում էի վաճառվող գրքերին: Վաճառողը Րաֆֆու «Խենթը» գնահատել էր 2000 դրամ, իսկ իմ գիրքը` 3000: Պատճառաբանեց` պահանջարկ չկա: Երկուսն էլ գնեցի: «Խենթը» տալուց հարցրեց` «Կարդալու ե՞ս...»: «Անպայման»,-ասացի: «Էս մեկն էլ ժամանակակից գրող է,- ցույց տվեց իմ գրքի գինը` չիմանալով, որ դրա հեղինակն եմ,-վատ չի գրում, բայց կարդա ու համեմատի, թե ինչի՞ց` ո՞ւր ենք հասել»: Իսկ ես, նայելով գրքերի վրա մատիտով գրված գներին, արդեն հենց այդ մասին էի մտածում...

 

«ԳԱՀԱՎԻԺՈՂԸ ԲԱՐՁՈՒՆՔ ՆՎԱՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՉԻ ԵՐԱԶՈՒՄ»

- Պարոն Խալաթյան, հե՞շտ է աշխատել ներկայիս պայմաններում, հատկապես այսօրվա Image may contain: 1 personհեռուստաընկերություններում...

- Նախ` բարեբախտություն է, որ աշխատանք ունես: Երկրորդ, ամենուրեք, նույնիսկ` համասեռ հիմնարկներում, աշխատանքի պայմանները տարբեր են` պայմանավորված գործատուի սահմանած ներքին օրենքներով ու կանոններով: Դրանք, որպես կանոն, չեն բխում աշխատողի շահերից` բոլոր առումներով: Հեռուստաընկերություններն էլ իրենց ներքին կանոններն ու օրենքները, տաբուներն ու թույլատրելի սահմաններն ունեն: Մեզանում, դասական ընկալմամբ, անկախ լրատվամիջոց չկա: Ծառայում են տարբեր քաղաքական շահերի, աշխատանքի հեշտ կամ դժվար լինելու խնդիրն իր տեղը զիջում է բա՞րձր, թե՞ ցածր վարձատրվելու խնդրին: Հանրությունն այսօր բեւեռված է իր սոցիալական հարցերը մի կերպ լուծել-չլուծելու հիմնախնդրի վրա: Այսպիսի պայմաններում հասարակության վրա ճշմարիտ արվեստի ազդեցությունը թուլանում, իջնում է զրոյի, մանավանդ որ, արվեստագետներն էլ նույն խնդիրներն ունեն: «Գահավիժողը բարձունք նվաճելու մասին չի երազում», -ասում է իմ պիեսներից մեկի հերոսը: Այսօր արվեստը, մեծ հաշվով, ոչ մի որակ էլ չի ձեւավորում, նրա առաքելությունը պարփակվել է ինտելեկտուալ փոքրամասնությանը մխիթարող ոգեղեն միջոց լինելում:

 

«ԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ՊԱՐԾԵՆԱԼ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԻՄԱԳԾՈՎ»

- Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը, կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով:

- Իսկ կարո՞ղ ենք պարծենալ մեր ժողովրդի դիմագծով... Ժողովուրդը, կամ նրա մի գիտակից մասը, մաքառում է ազգային դիմագիծն ու արժեքները պահպանելու համար, մշակույթի, արվեստի գործիչները կամ նրանց մի տաղանդավոր մասն էլ մաքառում է նյութապաշտությունից բազմադարյան մշակույթը պաշտպանելու եւ դեռ նոր բան արարելու համար:

- Իսկ ո՞րն է մեր ժամանակի ամենամեծ վտանգը:

- Արտագաղթը, շարունակվող անօրինականությունները, արտոնյալների անպատժելիությունը... Բայց ես լավատես եմ: «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»: Ավաղ, այդ գալ-գնալու միջոցին շատ արժեքներ ենք անդառնալի կորցնում...

 

«ՀԵՌՈՒՍՏԱԹԱՏՐՈՆԸ ՏԵՂԸ ԶԻՋԵՑ «ՀԱ-ՀԱ, ՀԻ-ՀԻ» ԱՆՈՐԱԿՈՒԹՅԱՆԸ»

Սամվել Ալեքսանյանն ակտիվացե՞լ է. նա փոխել է «տակտիկան»

Image may contain: one or more people, people sitting and suit- Պարոն Խալաթյան, Դուք էլ շատ շնորհաշատ մտավորականների նման անցաք մութ ու լույս տարիների միջով. ի՞նչ կարծիքի եք այն ժամանակների ու ներկայիս հեռուստատեսության, հեռուստահաղորդումների մասին, եւ ի՞նչ են տալիս դրանք հասարակությանը:

- «Մութ ու լույս տարիներին» հեռուստատեսությունն անցման շրջան էր ապրում: Մի ոտքը անցյալում էր, մյուսը հուսալի հենման կետ էր փնտրում` առաջ գնալու համար: Բայց ֆիզիկական երեւույթ հանդիսացող մթանը փոխարինեց ոգու խավարը, եւ սայթաքեցին, գլորվեցին խորխորատ: Հեռուստատեսությունն էլ, ԶԼՄ-ների տարատեսակ միջոցներն էլ, մեծամասամբ, քաղաքականացված են եւ տերերի, ավելի ճիշտ` կերակրողների պատվերներն են կատարում` այլեւայլ նպատակներով: Ձգտում են մեծ լսարան ունենալ` տուրք տալով ամբոխավարությանը: Իհարկե, կան հատուկենտ հետաքրքիր հաղորդաշարեր, բայց դրանք լավագույն չես անվանի: Մեծ ցավ եմ ապրում, որ հեռուստաթատրոնը վերացավ` տեղը զիջելով «հա-հա, հի-հի» անորակությանը: Վերականգնել է պետք: Բայց, Աստված մի արասցե, որ բեմադրությունները լինեն սերիալներին յուրահատուկ խոսվածքով ու պատմություններով:

- Ո՞րն է Ձեր խրատը կամ խորհուրդն այսօրվա երիտասարդությանը:

- Միայն կասեմ` ղոչախ կացե՛ք:

Զրուցեց ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА