o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արժե՞ արդյոք տղամարդ ունենալ կողքիդ առողջության համար

18.01.2020 14:30 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Արժե՞ արդյոք տղամարդ ունենալ կողքիդ առողջության համար

Վերջին ժամանակներս ինչ-որ տենդենց է նորաձև դարձել: Եթե կինը միայնակ է, նրան անպայման «խորհուրդ» են տալիս ինչ-որ մեկին ունենալ առողջության համար: Նման խորհուրդ կարող են տալ և ընկերուհիները, և, ասենք, բժիշկ-գինեկոլոգը, և նույնիսկ պարզապես անծանոթ մարդիկ, ովքեր այդ կնոջ անձնական կյանքի ու նրա առողջության հետ որևէ կապ չունեն:

Ինչպես ինձ ցավ պատճառած տղամարդիկ ինձ ավելի ուժեղ դարձրին

Ամենավտանգավորն այն է, որ սկսում են ուղղակիորեն վախեցնել՝ մոռանալով այն մասին, որ փոքր կոնքում կանգի պրոցես ու նորմալ արյան շրջանառություն ունենալու համար կարելի է հաճախել և մարզադահլիճ, և արագ քայլել, և յոգայով զբաղվել:

«Բարին կամեցողները» կանանց պարտադրում են կարդալ հետազոտություններ, որոնց արդյունքները պատմում են այն մասին, թե ինչ կպատահի նրանց հետ սեռական կյանքի բացակայության դեպքում: Միայն թե մի փոքր նրբություն են մոռացել. մարդիկ անհոգի մեխանիզմներ չեն, որոնք անհրաժեշտ պահի պետք է յուղել ու տեխզննության տանել:

Մարդկային սեքսուալությունն ունի ոչ միայն ֆիզիոլոգիական, այլև հոգեբանական, էմոցիոնալ բաղկացուցիչ: Հենց դա է սիրելիի հետ մերձեցումը տարբերում վազքից, յոգայից, մերսումից ու այլ մեխանիկական գործողություններից: Ավելին, էմոցիոնալ բաղկացուցիչն ավելի կարևոր է, քան ֆիզիկականը: Տեխնիկական մասը կարելի է փոխարինել, իսկ ահա ձևացնել այն զգացումը, որը քնքուշ շփման ու սիրահարվածության զգացողություն է տալիս, դեռ ոչ ոք չի սովորել:

Կինը, ով իր կողքին հանդուրժում է ոչ սիրելի, ոչ ցանկալի ու տհաճ տղամարդուն, ոչ միայն որևէ կերպ չի ամրապնդում առողջությունը, այլև դրանով խիստ ռիսկի է դիմում:

Դրա համար բոլորին առաջարկում եմ, ով կանանց խորհուրդ է տալիս «տղամարդ՝ առողջության համար», ստվարաթղթե տան մեջ ապրել, կամ ինչ-որ թափառաշրջիկի  հետ ընկերանալ. Նույն բանն է:

Ի դեպ, տղամարդկանց հետ էլ ամեն ինչ միանշանակ չէ: Կարճ ասած՝ եկու սեռերի դեպքում էլ սխալ է «զուգընկեր՝ առողջության համար» մոտեցումը: Մարդիկ հաբեր չեն,  որ շաբաթական երկու անգամ ընդունես ուտելուց հետո ու նրանց վերաբերվես՝ որպես անշունչ առարկաների: Անհասկանալի կապերը միայն հոգեկան տառապանքներ ու մաշկավեներական դիսպանսեր գնալու ուղեգիր են տալիս:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА