o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շիրակի մարզում երկու երկրաշարժ է գրանցվել

18.01.2020 10:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Շիրակի մարզում երկու երկրաշարժ է գրանցվել

Լուսաբացին Շիրակի մարզում այսօր երկու երկրաշարժ է գրանցվել:

ԱԻՆ-ի փոխանցմամբ`առաջինը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին):

«ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.950 և արևելյան երկայնության 43.990 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

Նիկոլը երկու տարում դեռ «հանցավոր նախկինների» ցուցանիշներին չի հասել

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Հարթագյուղ (Ղալթախչի) և Շիրակամուտ բնակավայրերում,  Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաև Ջաջուռ և Աշոցք գյուղերում», - նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Երկրորդը գրանցվել է 2.4 մագնիտուդով` տեղական ժամանակով ժամը 08:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 04:20-ին)` Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի խորությունը`10 կմ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ձորաշեն գյուղում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА