o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ՞Ն ԵՆ ՄՈՐԹԵԼՈՒ ԿԱՄ ԿԹԵԼՈՒ, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԻՍ ՈՒ ԿԱԹ ՈՒՆԵՆԱ»

18.01.2020 19:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ՞Ն ԵՆ ՄՈՐԹԵԼՈՒ ԿԱՄ ԿԹԵԼՈՒ,  ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԻՍ ՈՒ ԿԱԹ ՈՒՆԵՆԱ»

Հայաստանյան «բողոքային կոնտինգենտըե երեկ համալրվեց մեկ «մասնակցով» եւս: Այս անգամ բողոքի են դուրս եկել անասնապահները, որոնք դժգոհում են, որ կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովումԱյսինքն, կառավարությունը, թեեւ անասնապահներից պահանջում է՝ մորթն անել սպանդանոցում (ավելի կոնկրետ, սուպերմարկետները չեն կարող առանց համապատասխան փաստաթղթի միս վաճառել), սակայն փաստն այն է, որ ոչ բոլոր գյուղերում կան այդպիսիք: Ավելի ճիշտ, սպանդանոցների թիվը հանրապետությունում խիստ աղքատիկ է: Եվ ահա անասնապահները մատնանշում են այս պարզագույն փաստը: Նախ, շատ դեպքերում գյուղացին մորթում է մեկ-երկու անասուն, այսինքն՝ ամեն անգամ նման մորթի համար պետք է մեքենա վարձի, հասնի չգիտես որտեղ գտնվող սպանդանոցը, ինչն արդեն իսկ բարձրացնում է մսի ինքնարժեքը: Հաջորդը, եթե ողջ մորթը տեղափոխվի սպանդանոցներ, ապա դժվար չէ կռահել, թե ինչ հերթեր են առաջանալու, եւ անասնապահն այնտեղ որքան ժամանակ է բան ու գործը թողած՝ սպասելու: Այդ սպասումը էլի հավելյալ ծախս է, եւ դրան էլ գումարվելու է սպանդանոցային ծախսերը: Մի խոսքով, թե քանի հավելյալ կոմպոնենտ է ավելանալու մսի վերջնական գնի վրա, եւ այն ինչ հերթական ռեկորդային մակարդակների է հասնելու, արդեն կարելի է պատկերացնել: Իսկ մյուս կողմից, տեղական միսն արդեն այնքան է թանկացել, որ դարձել է ներմուծվածի համեմատ լիովին անմրցունակ: Այս նոր թանկացումներն էլ ավելի են սրելու մրցունակությունը, եւ, ըստ անասնապահներից մեկի գնահատման. «Կմնա ողջ գլխաքանակը վաճառել եւ հրաժարվել առանց այդ էլ միայն վնասներ տվող անասնապահությունից: Դրանից հետո նախարարների՞ն են մորթելու կամ կթելու, որ ժողովուրդը միս ու կաթ ունենա»:

ԱՆԱՍՆԱՊԱՀՆԵՐԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՀԱՆԴՈՒՐԺԵՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՊՐՈՒՍՏԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Մինչդեռ լուծումը միանգամայն պարզ է. բոլոր գյուղերում ունենալ փոքր սպանդանոցներ, իսկ մինչ այդ էլ. «Եթե ուզում են, որ մաքուր միս լինի, թող գյուղի անասնաբույժների վրա հսկողություն դնեն, մորթվող անասունը ստուգեն», տեղում մորթ անեն ու վաճառեն: Մի խոսքով, անասնապահները դեռ կսպասեն կառավարության պատասխանին ու եթե չստանան, սպառնում են կազմակերպված կերպով դադարեցնել Երեւան միս մատակարարել՝ շարունակեն բողոքի ակցիաներըԿառավարության դիմաց էին նաեւ «Սեւազգեստ մայրերը», որոնք պահանջում էին խաղաղ պայմաններում զոհված իրենց զինվոր որդիների մահվան հանգամանքների արդար քննություն եւ բացահայտում: Այս պահանջը հին պատմություն ունի, մանրամասները չկրկնենք: Նշենք միայն, որ էլի որեւէ ողջամիտ արձագանք չեղավՎերջապես, կառավարության դիմաց էին նաեւ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչները, որոնք պնդում էին՝ իրենց համայնքապետը ներգրավված է կոռուպցիոն գործարքներում: Պահանջում են բացահայտել եւ պատժել մեղավորներին: Տեսնենք:

ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄՍԻ ՇՈՒԿԱՆ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁ Է

Այսքանից զատ, համեմատաբար փոքր բողոքի այլ ակցիաների պակաս եւս չեղավ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА