o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե վերընտրվի Թրամփը, Իրանին ծանր օրեր են սպասելու». Ռոբերտ Մարգարյան

18.01.2020 19:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ
«Եթե վերընտրվի Թրամփը, Իրանին ծանր օրեր են սպասելու». Ռոբերտ Մարգարյան

Այս օրերին Իրանի ներսում տեղի են ունենում հակակառավարական ցույցեր` Իրանից Ուկրաինա ուղեւորվող կործանված ինքնաթիռի զոհերի հարազատների կողմից: Կա որոշակի դժգոհություն այն բանից հետո, երբ Իրանը ստանձնեց ինքնաթիռի խոցման պատասխանատվությունը: Թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս ամենը, «Իրավունքը» հետաքրքրվեց ամերիկաբնակ քաղաքագետ, իրանական հարցերով փորձագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ:

Սերժ Սարգսյանի աջակիցների շարքում էր նաև նրա` անվտանգության 2-րդ բաժնի նախկին պետ Հրահատ Հարությունյանը

Շատերին կարող է թվալ, որ ինքնաթիռի կործանման պատասխանատվությունն Իրանի կողմից ընդունվելով, պաշտոնական ներողություն հայտնելով ու փոխհատուցում կատարելով` խնդիրը փակվելու է: Սակայն դա այդպես չէ: Այս պահին Իրանը կատարվածը մարդկային սխալ է համարել, սակայն չի բացառվում, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ի, Կանադայի ու Ուկրաինայի կողմից առաջ քաշվեն Իրանի կողմից ինքնաթիռը մտածված կերպով խոցվելու վարկածը, որից հետո հնարավոր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ծանր պատժամիջոցներ գործադրվեն Իրանի դեմ: Իհարկե, ինքնաթիռի կործանումը մտածված լինելու համար բավարար հիմքեր արդեն իսկ գոյություն ունեն: Օրինակ, «Նյու Յորք Թայմզ»-ի մոտ հայտնված տեսագրությունը, որտեղ նկարահանողը չափազանց հանդարտ վիճակում` ծխախոտ ծխելիս, առավոտյան ժամը` 5-ին, դեպքից վայրկյաններ առաջ սկսում է նկարահանումն ու արձանագրում է ինքնաթիռի խոցման տեսարանը: Եվ կամ այն, որ արդիական գերզարգացած տեխնոլոգիաներով ինչպես կարելի է անհամեմատելի չափերով իրարից տարբերվող «Բունիգ» տեսակի ինքնաթիռը շփոթել «Քրուզ» տեսակի հրթիռի հետ: Մինչեւ իսկ առաջ է քաշվում այն վարկածը, թե ԱՄՆ-ին հաջողվել է իր վերահսկողության տակ առնել ինքնաթիռի կառավարման համակարգն ու նրան ուղղորդել է դեպի իրանական ռազմական կառույցներ: Դա կնշանակի, որ էլեկտրոնային պատերազմում Իրանը տանուլ է տվել ԱՄՆ-ին: Կարծում եմ` այս հարցերից շատերի պատասխանը հայտնի կդառնա առաջիկա օրերի կամ գուցե ամիսների ընթացքումԴրան զուգահեռ Իրանում ներքին իրավիճակը հանդարտ չէ: Ժողովրդային զանգվածային բողոքի ակցիաները հաճախակի են դարձել ու, միեւնույն ժամանակ, ժողովրդի կողմից տրվող կարգախոսների բնույթը փոխվելով` ուղղվել է Իրանի հոգեւոր առաջնորդի դեմ: 2017 թվականի դեկտեմբերին ու անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցած ցույցերը տնտեսական ենթատեքստ էին կրում, իսկ վերջին օրերի ցույցերն արդեն ուղղված են իշխանության բարձր կառույցների դեմ` պահանջելով նրանց հրաժարականը: Եթե երկու շաբաթ առաջ գեներալ Սոլեյմանիի սպանությունը մի տեսակ համախմբվածություն ստեղծեց Իրանի հասարակության մեջ, ու նրա կորուստը սգացին նույնիսկ Իրանի համակարգի որոշ ընդդիմադիր գործիչներ, ուկրաինական ինքնաթիռի հետ պատահածը եւ այդ կապակցությամբ օրեր շարունակ հանրությանը խաբելու Իրանի իշխանությունների փորձը այսօր ավելի է խորացրել համակարգի հանդեպ ժողովրդի անվստահությունը: Հետեւելով Իրանի ԶԼՄ-ների վերջին օրերի հրապարակումներին` իշխանության բարձր կառույցների դեմ ուղղված ներքին տարբեր շրջանակների քննադատություններն ավելի համարձակ են դարձել: Իրավիճակը մի տեսակ հիշեցնում է Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակին նախորդած ամիսները: Իրանում մի քանի ամսից խորհրդարանական ընտրություններ են: Սահմանադրության պահապանների խորհուրդը չի հաստատել ներկա գումարման խորհրդարանի թե՛ բարեփոխական եւ թե՛ նույնիսկ պահպանողական շատ պատգամավորների արժանավորությունը, ինչը նշանակում է Իրանի համակարգը ներսից բարեփոխումների գնալու որեւէ միտում չի ցուցաբերում: Նախորդ ընտրությունների ժամանակ ժողովրդին իրենց խոստումներով քվեատուփերի մոտ էին բերում բարեփոխականները, սակայն նկատի առնելով ժողովրդի մոտ առկա խոր հիասթափությունը` դա այս անգամ նրանց չի հաջողվելու: Կարելի է կանխատեսել, որ Իրանի հաջորդ խորհրդարանում պահպանողականները մեծամասնություն են լինելու: Նման իրավիճակում եթե ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում վերընտրվի Դոնալդ Թրամփը, կարելի է հստակ կանխատեսել, որ Իրանին ծանր օրեր են սպասելու:

«Իրան-Հայաստան օդային ու ցամաքային սահմանի մասին որոշումը գործադրման է հանձնվել 24 ժամ հապաղումով»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА