o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք պետականություն ենք կորցնում. ահաբեկում են նաև Վանեցյանին»

17.01.2020 21:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Մենք պետականություն ենք կորցնում. ահաբեկում են նաև Վանեցյանին»

«Եթե հանկարծ չբացահայտվի սպանություն էր, թե ինքնասպանություն, ապա դա վատագույն ազդակներից մեկն է»։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց նախկինում Ազգային անվտանգության նախարարի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով քիչ առաջ Քննչական կոմիտեի տարածած տեղեկությանը, ըստ որի՝ Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին դին՝ հրազենային վիրավորումով։

Ես թույլ չե՛մ տալու, որ կամակատարների, կապիկների, նապաստակների պատճառով մենք պետականություն կորցնենք, երկիր կորցնենք. Գևորգ Գևորգյան

Եղիազարյանի խոսքով՝ գտնվում ենք լրջագույն ներքաղաքական ճգնաժամի դաշտում և այս ամենը տանում է դեպի պետականության կորուստ․ «Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ինքնասպան եղավ, ով անցյալում ներքաղաքական դաշտի լրջագույն դերակատարներից մեկն էր։ Այսօր լսում ենք Կուտոյանի մահվան մասին։ Նա նախկին ԱԱԾ տնօրենն է և բնական է, որ բազմաթիվ գաղտնի նյութերի էր տիրապետում, նրա կյանքից հեռանալը լրջագույն ազդակներից մեկն  է։ Մենք պետականություն ենք կորցնում։ Այսօր տարբեր տեղերից հնչում են ձայներ նույն Վանեցյանի համար, փորձում են ահաբեկել նրան։ Մենք գտնվում ենք աննորմալների դաշտում, թե վաղը ինչ կլինի, ոչ ոք ասել չի կարող»,- ասաց նա։

Մանրամասները՝ Lurer.com-ում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА