o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե Կուտոյանն իրոք որոշել էր ինքնասպան լինել, կարձակեր միայն մեկ կրակոց, եւ ոչ թե հրաձգային շոու կսարքեր

17.01.2020 21:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե Կուտոյանն իրոք որոշել էր ինքնասպան լինել, կարձակեր միայն մեկ կրակոց, եւ ոչ թե հրաձգային շոու կսարքեր

Ինչպես պաշտոնապես փաստեց ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։  Ըստ Մելիքյանի, սա դեռ «ձեռքի տակ եղած» տվյալների արդյունքում է, այսինքն, հետագայում կարող է փոխվել։ Սակայն այս դեպքում մի մեծ հարցական կա՝ ինչո՞ւ ինքնասպանության հասցնելու վարկածը դարձավ առաջնային։ Ի վերջո այն իրավիճակը, որը Կուտոյանի մահվան հետ կապված նկարագրեց Ա․Մելիքյանը, սպանության վարկածին ավելի հավանական տեսք է տալիս։

Լարսի անցակետը բաց է միայն բեռնատարների համար

Ա․Մելիքյանը նկարագրեց այս պատկերը․ «Դեպքի վայրում հայտնաբերվել է Գերոգի Կուտոյանի դին հրազենային վնասվածքով։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև GLOCK տեսակի ատրճանակ։ Տեղում մենք պարզել ենք, որ իր զենքն է, պարգեւատրման կարգով ստացել է Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից։ Կան բազմաթիվ պարկուճներ եւ գնդակներ սենյակում, պատերին՝ վնասվածքներ։ Հայտնաբերվել է 3-4 տասնյակից ավելի պարկուճներ, գնդակներ։ Գործով որևէ տվյալ չունենք՝ արդյոք որևէ մեկը լսել է կրակոցների ձայնը։ Հրազենյաին վնասվածք կա քունքի շրջանում, իսկ դիմածնոտային հատվածում վնասվածք չկա։ Դեպքի վայրում կնոջ եւ հոր (ովքեր, ինչպես ենթադրելի է Մելիքյանի խոսքից, դեպի պահին տանը չեն եղել- Հեղ․) մասնակցությամբ գործողություններ ենք կատարում այս պահին էլ, այլ որևէ անձ չի եղել դեպքի վայրում, բացի քննիչներից, փորձագետ-մասնագետներից։ Հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը)։ Խնդրում եմ հոդվածին չխաբնվել, քանի որ ունենք հետևյալ պատկերը՝ հայտնաբերվել է Կուտոյանի դին, այս պահին եղած տվյալներով հարուցում էինք 110-րդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու՝ կարող է լինել սպանություն, կարող է լինեն սպանություն քողարկված ինքնասպանությամբ։ Հետագայում համալիր փորձաքննություններով ու քննչական գործողություններով կպարզվի, թե ինչ է տեղի ունեցել»։ 

Միայն այն, որ դեպքի վայրում «հայտնաբերվել է 3-4 տասնյակից ավելի պարկուճներ, գնդակներ», մեկ պարզ փաստի մասին է վկայում՝ եղել է 3-4 տասնյակից ավելի կրակոց։ Ի՞նչ զենքից կամ զենքերից են այդ կրակոցներն արձակվել։ Ա․Մելիքյանն ասում է․ «Դա միայն ձգաբանական փորձաքննությամբ կարող ենք պարզել»։ Մինչդեռ, քանի դեռ չկա փորձագիտական հիմնավորումներ, որ այդ բոլոր կրակոցներն արձակվել են հենց Կուտոյնի զենքից, «ձեռքի տակ եղած տվյալներով» ավելի առաջնային պետք է լիներ սպանության վարկածը՝ այս տրամաբանությամբ։ Այսպես, նկարագրված պատկերը հուշում է երկու հնարավոր սցենարի մասին։

1․ Տեղի է ունեցել բուռն փոխհրաձգություն, որի արդյունքում ԱԱԾ նախկին պետը սպանվել է։

2․ Կուտոյանը ինչ-որ բանից խիստ նյարդայնացած սկսել է խմել (ըստ Մելիքյանի, դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի դատարկ շիշ) եւ տան մեջ այս ու այն կողմ կրակել։ Ընդ որում, առնվազն մեկ կամ երկու անգամ փոխել կամ լիցքավորել է պահունակը։ Հենց այս վերջին փաստը հետաքրքիր է։ Բանն այն է, որ Glock տեսակի (կան տարբեր մոդիֆիկացիաներ) ատրճանակի համար պահունակի ստանդարտ տարողությունը 17 փամփուշտն է։ Կա նաեւ 19 եւ 33 փամփուշտային տարբերակը, որոնք, սակայն, համարվում են սպորտային տարբերակ, որպես անձնական, ավելի ճիշտ՝ «ձեռքի տակի» զենք կրելու համար անհարմար են։ Նաեւ, հազիվ թե վրացիները ՀՀ ԱԱԾ պետին մարտականի փոխարեն սպորտային ատրճանակ նվիրեին, եւ Կուտոյանն էլ այդ անհարմար պահունակով զենքը մոտը պահեր։ Այսինքն, ենթադրելի է, որ եղել է 17 փամփուշտային տարբերակով զենքը։ Բայց նաեւ ֆիքսենք՝ Մելիքյանը ներկայացնելով սենյակի զննության պատկերը, կխոսեց դատարկ պահունակի մասին։ Այսինքն, Կուտոյանը պետք է խմեր, կրակեր, մի պահունակը դատարկեր, նորից խմեր, պահունակը լիցքավորեր, շարունակեր կրակել (այս ամենը եւս մեկ անգամ կրկնելով, եթե պարզվի, որ «հայտնաբերվել է 3-4 տասնյակից ավելի պարկուճներ, գնդակներ» ասվածը նշանակում է գոնե 35 կրակոց), ընդ որում՝ կրակոցները հաշվարկելով, որ վերջին փափմուշտն իր քունքին արձակեր՝ կոնյակի շիշը դատարկելով։ Միգուցե սա էլ է հնարավոր տարբերակ, սակայն ամենեւին յուրահատուկ չէ մի անձնավորության, ով ԱԱԾ համակարգի ղեկավարի պաշտոնն է վարել, այսինքն՝ նրա մոտ ռացիոնալ մոտեցումը գրեթե հասցված է բնազդի մակարդակի։ Այսինքն, եթե Կուտոյանն իրոք որոշել էր ինքնասպան լինել, ամենահավանական տարբերակը կլիներ այն, որ նա կարձակեր միայն մեկ կրակոց, եւ ոչ թե հրաձգային շոու կսարքեր, որ մեկն էլ լսեր ու հասցներ խանգարել։

Հաշվի առնելով այս տրամաբանությունը եւ «3-4 տասնյակից ավելի պարկուճներ, գնդակներ» հայտնաբերվելու փաստը, «ձեռքի տակ եղած» տվյալներն առաջնային վարկած պետք է դարձնեին առաջին տարբերակը՝ սպանության վարկածը։ Իսկ եթե փոխարենը գործ հարուցվում է ինքնասպանության հասցնել վարկածով, նշանակում է՝ ցանկալի է եղել հանրության մոտ, որպես, այսպես ասած, «առաջին տպավորություն» այդ վարկածն առաջ տանել։ Բայց չէ, անիմաստ է, քանի որ բավական է միայն համեմատականներ անցկացնել Հայկ Հարությունյանի մահվան՝ նույնպես որպես ինքնասպանություն հրամցված եւ այդպես էլ՝ հետագա անհերքելի ապացույցներ չբերված վարկածի հետ, որ կասկածների միանգամից առաջնային դարձնեն Կուտոյանի սպանության վարկածը։ Առավել եւս որ, ինչպես ֆիքսվեց, նա միանգամայն սերտ հարաբերությունների մեջ էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, եւ այս պատմությունը, ինչ խոսք, կթուլացնի Թովմասյանի դիրքերը ՍԴ-ի շուջ տարվող այս բարդ պայքարում։

Ժամանակն է մտածել՝ արդյո՞ք մենք պատրաստ ենք Աստծո դատաստանի առաջ կանգնելու. Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազան

Քերոբ Սարգսյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА