o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամեն ինչ այնքան է խառնվել, որ ժողովուրդը չի կարողանում տարանջատել ճիշտն ու սխալը»

17.01.2020 18:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ամեն ինչ այնքան է խառնվել, որ ժողովուրդը չի կարողանում տարանջատել ճիշտն ու սխալը»

Սփյուռքահայ նշանավոր արվեստաբան, արվեստաբանության դոկտոր ՄՈՎՍԵՍ ՀԵՐԿԵԼՅԱՆԸ տարվա ընթացքում հաճախ է լինում հայրենիքում, սակայն քիչ է պատահում, որ Տարեմուտին է լինում Հայաստանում, այս տարին էլ այդ քիչ դեպքերից մեկն էր. «Տարին առնվազն 2 անգամ գալիս եմ Երեւան, դա լինում է գարնանը եւ աշնանը, երբեմն ամիսներ եմ մնում, այս անգամ արդեն 3 ամիս է այստեղ եմ»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Մ. Հերկելյանն ու անկեղծացավ. «Խորհրդային շրջանում 10 տարի ապրել եմ Հայաստանում, եւ պատահել է, որ հենց Նոր տարվան եղել եմ հայրենիքում, եւ պատահել է, որ 2 անգամ Նոր տարին այստեղ եմ դիմավորել: Հայաստանում Նոր տարին բարձր արժեք ունի, դա գալիս է հեթանոսական ժամանակաշրջաններից` Նավասարդից, Վանատուր` հյուրասիրության  Աստծուց: Հիմա Հայաստանում մարդիկ նույնիսկ պարտք են անում, որպեսզի Նոր տարին դիմավորեն փառահեղ ձեւով: Այդ բոլորը գնահատելի է, բայց կարծում եմ` մի քիչ չափազանցություն կա այդ ամենի մեջ: Նախընտրելի է, որ Նոր տարվան մշակութային ձեռնարկներն ավելացնել, մեր ավանդույթները առաջ բերել, թե ինչպես էինք հայերս հնում տոնում Նոր տարին: Այո, Տարեմուտի գիշերը անպայման այդ կերուխումը պիտի անենք, իրար մաղթանքներ հղենք, բայց հիմա, երբ հետեւում ենք հեռուստատեսություններին, հնչած մաղթանքներին, շատ նմանօրինակ են»:

«Այստեղ խայտառակ վիճակ է». 500-ից ավելի հայ մնացել են ՌԴ-ում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան (Լուսանկարներ)

Ի դեպ, Պարոն Հերկելյանին նաեւ անհանգստացնում է հայրենիքում չարացած, մեկմեկու  հայհոյող հանրությունը. «Ուզում եմ իրար չփնովենք, անմակարդակ ածականներ չշարենք իրարու: Բնական է, ամեն երկրում էլ կա, եւ մեր երկրում էլ պետք է լինի քաղաքական տարբեր հոսանքներ, տարբեր հասկացություններ, բայց դա պետք է լինի կիրթ ձեւով: Նախքան մեկին գող ու ավազակ ասելը, պետք է ապացույցներ տալ, եւ ունկնդիրը, կամ ակնդիրը ինքը կեզրակացնի որ նա գող է եւ ավազակ է: Փոխանակ ասելու, որ դիմացինը  անբարոյական է... ախր, այնքան վատ խոսքեր են ասում իրար, ամաչում եմ, չեմ էլ կարող ամեն ինչ ասել: Հիմա այնքան է ամեն ինչ խառնվել իրար, որ ժողովուրդը չի կարողանում տարանջատել ճիշտն ու սխալը եւ հաճախ ժողովուրդը սխալ է կողմնորոշվում»:

Հ.Գ. Մ. Հերկելյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք տպագիր «Իրավունքի» հաջորդ համարում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА