o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ նորամուծություններ են լինելու «Արմմոնո» փառատոնում (Տեսանյութ)

17.01.2020 18:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Ինչ նորամուծություններ են լինելու «Արմմոնո» փառատոնում (Տեսանյութ)

«Արմմոնո» մոնոներկայացումների 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կմեկնարկի ապրիլի 29-ից մայիսի 3-ը: Այդ մասին «Իրավունք TV»-ի տաղավարում ասաց փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ. «Այս տարի եւս, բնականաբար, կունենանք ե՛ւ միջազգային, ե՛ւ հայկական ծրագիր` հետաքրքիր ներկայացումներով: Մեր դերասանները եւս հետաքրքիր ներկայացումներ են պատրաստում, կունենանք նաեւ հյուրեր արտերկրից: Առայժմ հայտեր ունենք Ճապոնիայից: Այս տարի, փառատոնի շրջանակներում համատեղ նախագծեր ենք իրականացնելու, օրինակ` Ճապոնիա-Միացյալ Նահանգներ, Միացյալ Նահանգներ- Իսպանիա, Ուկրաինա-Լիտվա, Լեհաստան-Հայաստան, եւ այդ միջազգային լեզուն ավելի ընդլայնված ներկայացվելու է մի նախագծում, որում ընդգրկվում են տարբեր մտայնությունների, տարբեր հոգեկան ապրումներով մտածող եւ շնչող մարդիկ: Կարծում եմ, այն էլ ավելի հետաքրքիր կլինի մեր հանդիսատեսի համար: Կունենանք մասնակիցներ նաեւ Ռուսաստանից եւ Վրաստանից: Փառատոնի հայտերն ընդունելու վերջնական ժամկետը փետրվարի 1-ին է, այնպես որ, դեռ վերջնական կազմված չէ փառատոնի ցուցակը»:

ՏԱՍՍ․Բժշկական սարքավորումներ տեղափոխող ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА