o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

17.01.2020 20:20 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչքան էլ զարմանալի լինի, սակայն նիկոլասորոսականների անբարոյականությունը ոչ մի սահման չի ճանաչում: Հիմա ոչ ավել-ոչ պակաս իրենց զզվելի քարոզչամեքենայով հարձակվել են Սերժ Սարգսյանի կնոջ` Ռիտա Սարգսյանի վրա: Փաստաբան ԱՄՐԱՄ ՄԱԿԻՆՅԱՆԻ հայտարարության համաձայն. «Ցավով արձանագրում ենք, որ վերջին ժամանակներում տեղեկատվական դաշտում կտրուկ ավելացել է տիկին Ռիտա Սարգսյանի վերաբերյալ ապատեղեկատվության, անձի բարի համբավը ոտնահարող, կեղծ լուրերի եւ ստոր ստերի քանակը: Տեսանելի են նաեւ նման անբարո մեթոդների պատվիրատուների ականջները: Նրանք սեփական կեղտոտ նպատակների համար չեն խորշում անգամ ամենազարհուրելի եւ պիղծ մեթոդներից եւ գործելաոճից: Բացի ֆեյք լրահոսից, այսօր արդեն կառավարության շենքի մոտ ծառայության ընթացքում մահացած զինվորներից մեկի` Արթուր Ղազարյանի մայրը, Իրինա Ղազարյանը մերկապարանոց եւ զրպարտիչ մեղադրանք է հնչեցրել տիկին Ռիտա Սարգյսանի հասցեին, մեղադրելով նրան «երիկամների վաճառքի» մեջ: ...Անթույլատրելի ենք համարում տիկին Ռիտա Սարգսյանի բարի համբավը պիտակավորելու գործելաոճը: Կոչ ենք անում մամուլի միջոցներին զերծ մնալ իր մասին չստուգված եւ կեղծ տեղեկատվության տարածումից: Կիսելով զոհված զինծառայողների ընտանքիների վիշտը` առաջարկում ենք տիկին Իրինա Ղազարյանին հրապարակավ հերքել իր կողմից բարձրաձայնված հերյուրանքը: Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում մշտապես պաշտպանելու ենք Ռիտա Սարգսյանի բարի համբավն ու պատիվը»:

ԶԱՐՄԱՆՔ

Հիմա շատ է քննարկվում, թե ինչպես է ՆԻԿՈԼԸ կառավարության նիստին անհասցե ձեւով որոշ հեռուստաընկերություններին անվանել կոռուպցիոներ: Այսպես, բիզնես-խորհրդատու Արեն Ափիկյանը արձանագրում է` վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անել ստանդարտ հայտարարություններ, եւ, եթե այսօր ասում է, որ որոշ հեռուստաընկերություններ իրենց լոգոյի փոխարեն պետք է գրեն` «կոռուպցիա», ապա թող բարի լինի եւ տա նաեւ այդ հեռուստաընկերությունների անունները. «Երբ ինքը խոսում է կոռուպցիայի մասին, ապա նման բան հնարավոր է իր իշխանության ժամանակ, որովհետեւ նախկինների ժամանակ տեղի ունեցած կոռուպցիայի համար այդ մարդիկ արդեն պետք է դատապարտված լինեին: Հիմա վարչապետը պետք է ինչ-որ ապացույցներ ներկայացնի, որ այսօր այդ հեռուստաընկերությունների սեփականատերերը կոռուպցիոներներ են, որից հետո նման հայտարարություն անի, այլապես, դա, իմ ընկալմամբ, ճնշում է մամուլի վրա, որ այդ ընդդիմադիր մամուլն իր դեմ չխոսի եւ չաշխատի»: Ինչեւէ, դժվար է չհամաձայնվել քաղաքացիական ակտիվությամբ աչքի ընկնող այդ լուրջ մարդու դիրքորոշման հետ. «Ուզո՞ւմ ես 10 հեռուստաընկերություն փակել, փակի, դրա տեղը 10 հատ ուրիշը կբացվի»:

ԶԱՐՄԱՆՔ

Նիկոլը քիչ էր, մամուլի վրա քշողներին էլ ավելացավ  «Գարդասիլի ասպետ» ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ, ով ամենակոպիտ բառապաշարով դատապարտել էր այն, որ «5-րդ ալիքը» գնացել էր Աչաջրի ծննդատնից ուղիղ եթերով ցուցադրել ծնունդը: Հեռուստաընկերության հայտարարության համաձայն. «Մեր թղթակցի` Աչաջրում լինելն էլ պայմանավորված էր ոչ թե «ծննդատան ծննդաբերությամբ», այլ հանրապետության մի քանի ծննդատների` նախարարության հայտնած «մահվան» գույժով: «5-րդ ալիքի» լրագրողը եւ օպերատորը ծննդաբերության ընթացքը լուսաբանելու համար ստացել են Աչաջրի առողջության կենտրոնի ղեկավարի թույլտվությունը եւ ծննդկանի գրավոր համաձայնությունը»: Դե ինչ ասես, միայն դու էիր պակաս, Արսեն Գարդասիլիչ: Հեռու մնա մամուլից, հաստատ չես խերվի...

ԶԱՐՄԱՆՔ

 

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА