o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բացառված է ստվերը, ամեն ինչ թափանցիկ է, պարզ եւ օրենքով».ԲԿ-ի տնօրեն

17.01.2020 16:02 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բացառված է ստվերը, ամեն ինչ թափանցիկ է, պարզ եւ օրենքով».ԲԿ-ի տնօրեն

«Իրավունք» թերթը, դեռեւս տարեվերջին տեղեկացրել էր ընթերցողներին, որ հաշվի առնելով բազմաթիվ զանգերը խմբագրություն եւ ամփոփելով 2019 թվականը, ընտրել է տարվա ընթացքում իրենց գործունեությամբ տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույններին: Ըստ այդմ` ընթերցողների դրական եւ շնորհակալական գնահատականների արդյունքում, 2019 թվականին առողջապահության ոլորտում Հայաստանում լավագույնն է ճանաչվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը: Նախօրեին «Իրավունք TV»-ի տաղավարում լավագույն ԲԿ-ի համար սահմանված պատվոգիրը հանձնվեց հասցեատիրոջը` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, Երեւանի պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻՆ:
Այնուհետեւ, պրոֆեսոր Չարչյանը մեզ հետո զրույցում պատմեց, թե որն է համարում իր կողմից ղեկավարվող բժշկական կենտրոնի հաջողության գրավականը, ի՞նչ նոր ձեռքբերումներ են սպասվում կենտրոնին այս տարի:

«Իզմիրլյան» ԲԿ-ն ճանաչվել է 2019թ. լավագույն ԲԿ. պատվոգիրը հանձնվեց Արմեն Չարչյանին. Տեսանյութ


«2019 թվականը մեզ համար բեկումնային տարի էր»

- Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել նման գնահատանքի համար: Ինձ համար, անկեղծ ասած, ե՛ւ սպասելի էր, ե՛ւ անսպասելի, որ Ձեր հարցման արդյունքում մենք կճանաչվեինք լավագույն բժշկական կենտրոն: Սպասելի էր, որովհետեւ մենք ջանք ու եռանդ չենք խնայում, անում ենք առավելագույնը` բժշկի մեր առաքելությունը լավագույնս կատարելու համար: Բայց միեւնույն ժամանակ հաճելի անակնկալ էր:
Ինչ վերաբերում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին, ապա պետք է փաստեմ, որ 2019 թվականը մեզ համար բեկումնային տարի էր: Մենք կտրուկ աճ ունեցանք բոլոր բնագավառներում` ե՛ւ ստացիոնար հիվանդների քանակի, ե՛ւ ամբուլատոր հիվանդների, ե՛ւ վիրահատությունների, դրանց որակի: Ամենակարեւորը, կտրուկ բարձրացավ հիվանդների անվտանգությունը, եւ բարդությունների թիվն է խիստ նվազել, ինչը համալիր գործընթացի արդյունք է:
Հիմա անդրադառնամ Ձեր հարցի պատասխանին, թե ո՞րն է այն գրավականը, որը որ մեզ հնարավորություն ընձեռեցª ապահովելու այդ բոլոր ձեռքբերումները: Երկու հանգամանք թերեւս կնշեմ: Առաջինը, դա ամբողջ աշխատակազմի` տնօրենից մինչեւ հիվանդանոցի դռնապան անձնուրաց աշխատանքն է: Եվ երկրորդը` դա բուժական սկզբունքների, բժշկական կոնցեպտի պահպանումն է: Ցանկացած ձեռնարկություն իր մեջ ունի երկու բաղադրիչ` մասնագիտականը, եւ երկրորդ, որը, ցավոք, այսօր մտել է օրակարգ, բիզնես բաղադրիչը: Մենք խստագույնս ստորադասում ենք բիզնես բաղադրիչը մեր մասնագիտությանը: Մեզ համար առաջնայինը մասնագիտությունն է, հիվանդ բուժելը: Բայց հասկանալի է նաեւ, որ պետք է գումար վաստակենք, որպեսզի կարողանանք շարունակել մեր գործունեությունը եւ ընդլայնել դրա շրջանակները: Բայց, ընդգծենք, ոչ ցանկացած գնով: Գումարը պետք է լինի ածանցյալ բժշկական գործունեությանը: Ես միշտ ասում եմ իմ աշխատակազմին, որ երբեք չանեն այնպես, որ որեւէ աշխատակից կամ որեւէ բժիշկ, թույլ տվեք կոպիտ ասել, վազի գումարի հետեւից: Այնպես արեք, որ գումարը վազի մեր հետեւից: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բացառված է ստվերը, ամեն ինչ թափանցիկ է, պարզ եւ օրենքով:

Բոլոր առումներով երջանիկ եմ

- Պարոն Չարչյան, ասում են, թե ցանկացած հաջողակ տղմարդու թիկունքում ուժեղ կին է կանգնած: Նույնը կարելի՞ է ասել հիվանդանոցի ձեռքբերումների հետ կապված, ո՞րն է Ձեր` հաջողակ ղեկավարի գրավականը:
- Նախ ասեմ, որ ես բոլոր առումներով երջանիկ եմ, որովհետեւ ընտանիքիս հիմքը իմ կինն է, որին ես շատ ընդունում եմ, շատ սիրում: Նա նաեւ որոշ հարցերում, որոնց ավելի տիպիկ է կանացի մտածելակերպի մասնակցություն, իմ խորհրդատուներից մեկն է: Նաեւ կարեւոր է, որ աշխատանք-ընտանիք հարաբերակցությունում լինի փոխադարձ մեծ հարգանք եւ փոխադարձ մեծ բավարարվածություն:
Երկրորդը, մեր թիմում եւս կանանց ազդեցությունը բավականաչափ էական է, եւ դա էլ, ելնելով մասնագիտության բնույթից, հասկանալի է: Եվ դա իր նկատելի դերն ունի ե՛ւ խորհրդատվական, ե՛ւ թիմային աշխատանքի կազմակերպման մեջ:

Հնարավորություն ենք փնտրելու, որպեսզի նոր մասնաշենք կառուցենք

- Ի՞նչ նոր ծրագրեր ունի կենտրոնը` 2020 թվականի համար:
- 2019 թվականը ապացուցեց, որ մենք երկու հիմնական խնդիր ունենք: Առաջինը` հիվանդասենյակի եւ տարածքի խիստ սուղ լինելն է: Եվ երկրորդը, որոշակի բուժծառայության տեսակներն են, որոնք որ մենք դեռեւս չունենք: Ուստի երկուսի լուծումը մեկն է` մենք հնարավորություն ենք փնտրելու, որպեսզի նոր մասնաշենք կառուցենք եւ կարողանանք ավելի ընդլայնվել: Ելնելով դրանից` արդեն տեղակայել նոր բաժանմունքներ, նոր ծառայություններ:
- Որո՞նք են այն բուժծառայությունները, որոնք այսօր պահանջված են, բայց Ձեր նշած խնդիրների պատճառով դեռեւս չեն իրագործվում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:
- Մենք չունենք թերապեւտիկ ծառայություն, այն ներկայումս կոնսուլտատիվ-ախտորոշիչ մակարդակով է: Կցանկանայինք ունենալ ակնաբուժական, պլաստիկ վիրաբուժության, նեյրովիրաբուժության ծառայություններ: Եվ հատկապես` իրագործել այն միջամտությունները, որոնք այսօր աշխարհում բավականաչափ տարածված են, բայց Հայաստան դեռ մուտք չեն գործել:

«Իզմիրլյան» բկ-ում առաջնայինը հիվանդի առողջությունն է. Պրոֆեսոր Արմեն Չարչյան

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի հետ զրույցն ամբողջությամբ դիտեք «Իրավունք TV»-ի եթերում` այցելելով iravunk.com:


Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА