o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՌՆԱՊԵՏԻԿԸ ՄՆԱՑ ԸՆԴԱՄԵՆԸ ՎԱՏԱՀԱՄԲԱՎՆԵՐԻ ՀՈՒՅՍԻՆ

17.01.2020 19:20 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԲՌՆԱՊԵՏԻԿԸ ՄՆԱՑ ԸՆԴԱՄԵՆԸ ՎԱՏԱՀԱՄԲԱՎՆԵՐԻ ՀՈՒՅՍԻՆ

Ինչպե՞ս եք, Սերժ Սարգսյանին մերժած ազատ եւ հպարտ քաղաքացիներ: Հույս ունեիք, որ գազն առայժմ չի թանկանա, չէ՞: Եվ ահա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց. «Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար»: Նա նշեց, որ գազի գնի չթանկացման մասին հայտարարությունը վերաբերում է միայն սահմանին վաճառվող գազին, բայց դա չի նշանակում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող հայտ ներկայացնել հանձնաժողով:

ՆԻԿՈԼԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ «ԳՈՒՅՔԵՐՆ» ՈՒ «ԱԲՐԱՆՔՆԵՐԸ»

 

ՓՈՂՈՑՈՎ ԵԿԱԾԸ ՓՈՂՈՑՈՎ ԷԼ ԿԳՆԱ

Այսինքն` ստացվում է, որ գազը կարող է մինչեւ 30 դոլար թանկանալ, ինչն, անշուշտ, բողոքի ակցիաների նոր ալիքի կհանգեցնի: Առանց այդ էլ, բողոքի ակցիաների պակաս չկա` տխրահռչակ Արսեն Թորոսյանը փակում է ծննդատները մարզերում, եւ դրանց պահելը արդեն դարձել է իսկական պարտիզանական պայքար, դժգոհ են վարորդները` բալային համակարգի ներմուծումից, դժգոհ են քաղաքացիների ամենատարբեր խմբերը: Անգամ Նիկոլի «ոչխար պահելու» խորհրդին հետեւողները հայտնվել են ծանրագույն հեռանկարի առաջ, որ անասնապահությամբ զբաղվելը գյուղացու համար կարող է դառնալ անհնարին, քանզի ուզում են թույլ տալ անասունների մորթը միմիայն հատուկ սպանդանոցներում... Մնում է մոշ հավաքողների գլխին էլ մի օյին բերեն ու պըրծ... Էլ չասած ոչ մի տեղ չի անհետացել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման սպառնալիքը, Արայիկ Հարությունյանի կողմից կրթությունն ու մշակույթն ավերելը, եւ «հայ» բառարմատով ամեն ինչի դեմ պայքարելը: Դե ինչ, իրոք քայլասերվածների` փողոցով հեռացվելու հավանականությունը գնալով աճում է, առավել եւս, որ իշխող կուսակցության թիմում էլ համերաշխություն չկա: Զորօրինակ, պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի վրա «քսի» են տվել հենց իշխանական ֆեյքերին: Ի դեպ, տարօրինակ զուգադիպություն է նկատվել եւ Նիկոլի` հետազոտվելու եւ «կատարելապես առողջ» հռչակվելու առնչությամբ` նա հետազոտվել է այն նույն բուժհիմնարկում, ուր վերակենդանացման բաժին են տարել գեներալ Մանվելին: ՀՀԿ-ում եւ ոչ միայն ՀՀԿ-ում, դրա առնչությամբ նկատել են, որ կարծես թե, Նիկոլը ցանկություն է ունեցել անձամբ համոզվելու, թե ինչ վիճակում է Մանվել Գրիգորյանը: Երեւում է, որ վախեր ունի գեներալի ստվերից, ու թերեւս պատահական չէ, որ «Բակո Սահակյանի գլուխը քարով ցխող» տխրահռչակ Ջիվանիկը մտել էր ուղիղ եթեր եւ հայտարարել, որ մի խումբ իր նմանների հետ շարժվում է դեպի այդ բուժհիմնարկը: Այո, կարծես թե կասկած չկա, որ Նիկոլը գնալու է, ու շատ հավանական է` փողոցով, կամ ծայրահեղ դեպքում` իր իսկ պատգամավորների առնետավազքով: Սակայն այդտեղ կարեւոր է, որ սորոսականները չկարողանան որպես վարչապետ սեփական կադրին բերել: Այդտեղ, սակայն, զուտ աշխարհաքաղաքական տեսակետից նպաստավոր նորություններ կան: Իրանը ի ցույց աշխարհի դրեց սեփական ինքնիշխանության բարձր մակարդակը` հարվածելով Ամերիկայի ռազմաբազայի եւ մարսելով դա, գումարած նաեւ մի քանի ժամով բրիտանական դեսպանին ոստիկանություն տանելը բողոքի ցույցեր կազմակերպելու համար: Նաեւ հակագլոբալիստական հզոր քամիներ փչեցին հյուսիսից` Վլադիմիր Պուտինը ուղիղ տեքստով նշեց, որ վերականգնվելու է ազգային օրենսդրության գերակայությունը միջազգայինի նկատմամբ, հայտնի է նաեւ, որ մայիսի 1-ին ՌԴ-ում լինելու է Սահմանադրության հանրաքվե: Իսկ Նիկոլը, մեղմ ասած, չի կարող անտեսել այդ քամիները, եւ ուզած-չուզած պետք է սորոսականների դեմ ինչ-որ բաներ անել: Իզուր չէր, որ ամիսներ առաջ Արմեն Աշոտյանը նկատել էր, որ ՀՀ բոլոր ղեկավարների մեջ Նիկոլը «ամենառսահպատակն» է: Գումարենք նաեւ այն, որ ուժային կառույցներում ունենք բազում սպաներ, ովքեր հաճույքով կգան սորոսականների հախից, միայն թե առիթ լինի...

ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԻՍ ԽՑԿՈՒՄ ՏՈՏԱԼ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՐԻՑԱ

 

ՄԱՄՈՒԼԸ` ՀԱՐՁԱԿՄԱՆ ՏԱԿ

Նիկոլը կառավարության նիստին, մեղմ ասած, զազրելի հայտարարություն արեց ԶԼՄ-ների մասին. «Երկրում կա ինֆորմացիոն հոսքերը վերահսկելու հստակ գործառույթ եւ պետք չէ թաքցնել` մենք գիտենք, որ այդ գործառույթը կա, եւ այդ գործառույթը գտնվում է Հանրապետության նախկին ղեկավարության հետ կապված անձանց, ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո, եւ մենք, ինչպես մեր քաղաքական ռազմավարությունը որդեգրել ենք նախկինում, պետք է այս ուղղությամբ շարունակենք աշխատանքը: Այսօր ՀՀ-ում կան նույնիսկ կոռուպցիոներների հեռուստատեսություններ, առնվազն 2 հեռուստաալիք ՀՀ-ում, կարելի է լոգոյի տեղը գրել «կոռուպցիա» կամ «կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը Հայաստանում...»: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դրա առնչությամբ պահանջել է լինել կոռեկտ ու նշել. «Սա հեռուստաընկերություններին լռեցնելու, խոսքի ազատությանը դեմ գնալու հերթական փորձն է: Նմանատիպ ելույթը գրաքննություն սկսելու եւ հեռուստաալիքները վերահսկելու հստակ ցուցում է»:

ՍՏՐԿԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՆԵՐ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Մեդիա պաշտպանը» նաեւ մատնանշեց, որ  հեռուստաոլորտի կարգավորման մասին ԱԺ-ում ընթանում են լսումներ եւ. «Վարչապետի դիտարկումները կարող են անդրադառնալ օրենքի նախագծի հետագա ընթացքի վրա: Հուսով ենք` նախագիծը չի հարմարեցվի իշխանության պահանջներին եւ միտված կլինի երկարաժամկետ ապագային»: Սակայն Աղասի Ենոքյանի գլխավորած այդ կառույցի վատագույն կանխատեսումը կատարվեց` խորհրդարանական լսումների ժամանակ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանի մալուխային ցանցերում հեռարձակվում է մոտ 400 հեռուստաալիք, որից 339-ը` արտասահմանյան եւ միայն 58-ը` հայրենական: «Սա արդյոք ապահովո՞ւմ է մեր տեղեկատվական եւ լեզվի անվտանգությունը: Ես կարծում եմ, որ մեր ցանցի 85 տոկոսը չեն կարող զբաղեցնել ծրագրերը, որոնք օտար լեզուներով են հեռարձակվում: Հանրային պուլտիպլեքսային հեռարձակման մեջ չպետք է լինի ոչ մի արտասահմանյան հեռարձակող»,- շեշտեց Հակոբյանը` հիշատակելով հիմա հեռարձակվող ալիքները` «CNN», «Ռոսիա» եւ «Առաջին ալիք», որոնց գործունեությունը «չի կարգավորվում հայկական օրենսդրությամբ, ինչը որոշակի սպառնալիքներ է ստեղծում նաեւ ազգային անվտանգության համար»:

ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ ՔԱՆԴՈՂԻ ԳԼԽԻՆ

Այսինքն` փորձում են խիստ սահմանափակումներ դնել կաբելային հեռուստատեսության վրա եւ քաղաքացիներին մեկուսացնել ռուսական եւ արեւմտյան հեռուստահաղորդումներից: Սակայն մոռանում են, որ համացանցի դարում դրանով արդյունքի չեն հասնի, այլ սոսկ խայտառակ կլինեն ու նաեւ ավելորդ տեղը լարվածություն կստեղծեն նույն Ռուսաստանի հետ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА