o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՈՒՏԻՆԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵԳԵՄՈՆԻԱՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՎԱՐՏՎԱԾ ՀՌՉԱԿԵՑ

17.01.2020 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊՈՒՏԻՆԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵԳԵՄՈՆԻԱՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՎԱՐՏՎԱԾ ՀՌՉԱԿԵՑ

ՌԴ-ում նախագահ Պուտինի` նախօրեի հայտնի ելույթով մեկնարկած գլոբալ փոփոխությունների գործընթացը թեեւ շատերի համար անսպասելի էր, սակայն միանգամայն արժանահավատ աղբյուրներն այդ մասին վաղուցվանից էին խոսում: Ավելին, որ այդ փոփոխությունները պետք է նախորդ տարի լինեին: Մի փոքր ուշացան, որին դեռ կանդրադառնանք: Սակայն մինչ այդ, հասկանանք՝ ինչ տեղի ունեցավ, եւ արդյոք այդ ամենն ինչ-որ կերպ կազդի՞ Հայաստանի վրա:

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1175 նոր դեպք. Gazeta

 

ԵԿԵԼ ԵՆ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

ՌԴ-ում այս օրերին ընթացող գործընթացների ամենատեսանելի մասը, թերեւս, կառավարության փոփոխությունն է: Սակայն դա ընդամենը հետեւանքն է այն գլոբալ փոփոխությունների, որով մեկնարկը Վլադիմիր Պուտինը տվեց Դաշնային ժողովին հղված նախօրեի իր ուղերձում: Իհարկե, այդ ուղերձով նախատեսվող ռուսական Սահմանադրության որոշ փոփոխությունները կարող են նաեւ թվալ տեխնիկական կամ տակտիկական ինչ-որ տեղաշարժեր: Բայց այդպես չէ, ամեն ինչ շատ ավելի խորքային է, ինչի մասին է վկայում նախատեսվող փոփոխությունների միանշանակ ամենակարեւոր դրվագը: Այն է՝ Սահմանադրությունից կհանվի ՌԴ-ում տեղականի համեմատ միջազգային օրենսդրության գերակայության նորմը: Ավելի լավ պատկերացնելու համար, թե դա ինչ է նշանակում, նախ դիմենք պատմությանը: Այդ նորմը պարտադիր դարձավ ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո: Ավելի ճիշտ, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միջազգային իրավունք ասվածը գործնականում վերածվեց հետեւյալին: Վաշինգտոնում, բնականաբար, կոնկրետ շահերից ելնելով, մշակվում էին այդ բոլոր նորմերը, որոնք մնացած ողջ աշխարհի համար պետք է դառնային պարտադիր՝ ելնելով հենց տեղական օրենսդրության նկատմամբ միջազգայինի գերակայության այդ սկզբունքից: Իհարկե, ինչպես ցույց տվեց անցած 30 տարիների պատմությունը, ԱՄՆ-ն կարող էր պարզապես թքած ունենալ ամեն մի նորմի վրա, ԱՄՆ-ի արբանյակ-պետությունները՝ դրանցից շատերի, բայց իհարկե՝ աշխարհակալի «դաբրոյով»: Իսկ ահա մնացած բոլորը պարտավոր էին սրբորեն կատարել այդ բոլոր օրենք-հրահանգները, անգամ եթե դրանք տանում էին ինքնաոչնչացման ուղղությամբ: Եթե չկատարես, ամերիկյան զինանոցում պատժելու զինատեսակների պակաս չկար՝ սկսած տնտեսական եւ քաղաքական սանկցիաներից, վերջացրած ուղղակի ռազմական հարվածներով, ինչպես եղավ, ասենք, Իրաքի, Հարավսլավիայի, Սիրիայի, Լիբիայի հետ, եւ այդպես շարունակ: Հենց ԽՍՀՄ-ի փլուզումն էր, որ հնարավոր դարձրեց այդ նոր աշխարհի կառավարման այդ համակարգը մտցնել գործնական պրակտիկա: Կարճ ասած, ամերիկացիները եկան Մոսկվա եւ ասացին՝ պարտվել եք «սառը պատերազմում», հիմա բարի եղեք ենթարկվել, թե չէ՝ լիովին կոչնչացնենք: Ու եթե անգամ Ռուսաստանն էր ստիպված նման լծի տակ մտնել, էլ ինչ ասել մյուսների մասին: Այսպիսով, ինչ հայտարարեց Պուտինը. ըստ էության, որ Մոսկվան այլեւս չի ընդունում այդ աշխարհակարգը: Եվ ավելի խորքային իմաստով, որ «սառը պատերազմում» ԽՍՀՄ-ի կրած պարտության հետեւանքները համարում է հաղթահարված, այսինքն, որ ՌԴ-ն իրեն տեսնում է սեփական դիրքերն այն աստիճան վերականգնած վիճակում, որ կարող է մերժել ամերիկյան ամեն մի հեգեմոնիա՝ «միայն մենք ենք որոշողը՝ ինչ անել, ինչպես ապրել» սկզբունքով: Իսկ ավելի խորքային առումով, այսկերպ Պուտինը պաշտոնապես հռչակեց, որ ՌԴ-ին համարում է, որպես համաշխարհային բեւեռ, լիովին վերականգնված եւ պատրաստ է այդ դիրքը պաշտպանել ամեն մի ոտնձգությունից:

Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն

 

ՌԴ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԱՔՐՎՈՒՄ Է «5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԻՑ»

Այն մնացածը, որոնք տեղ էին գտել ՌԴ նախագահի հայտարարության մեջ, ներկայացված գլխավոր, կարելի է ասել՝ դարակազմիկ տեսլականի դետալներն են: Այսպես, դրույթներից մեկը վերաբերում է ռուսական պետական պաշտոնյաների, այդ թվում՝ ընտրովի, եւ հատկապես՝ բարձրաստիճան պաշտոնյաների համար պետհամակարգում աշխատելու առնվազն 25 տարվա ՌԴ-ում բնակվելու եւ բացառապես ՌԴ քաղաքացի հանդիսանալու ցենզ սահմանելուն: Այսինքն, պաշտոնների կարող են նշանակվել կամ ընտրվել միայն նրանք, ովքեր «անվերապահորեն իրենց ապագան կապել են Ռուսաստանի հետ»: Սա ոչ միայն ազգային էլիտայի վերստեղծման կայուն հիմքեր է դնում, այլ, ամենակարեւորը, միանգամից փակում է, այսպես կոչված, «5-րդ շարասյան», այն է՝ արտաքին մանկլավիկների ներգրավումը ռուսական կառավարման համակարգում, որը այս կամ այն երկիրը արեւմտյան վերահսկողության տակ պահելու հիմնական մեխանիզմներից մեկն է: Ու այս առումով, պատահական չէ, որ միանգամից օրակարգ մտավ նաեւ կառավարության հրաժարականի հարցը: Արդեն նախկին վարչապետ Մեդվեդեւը, թեեւ ուներ Պուտինի վստահելի անձանցից մեկի համարում, բայց նաեւ քիչ չեն եղել խոսակցություններ՝ նրա (նաեւ նախկին կառավարության մի շարք անդամների), այսպես ասած, բարիդրացիական արտաքին կապերի մասին: Ավելին, քիչ չեն խոսակցությունները նաեւ այն մասին, որ նախկին կառավարությունը բազում հարցերում պարզապես ձախողել է Կրեմլից եկած ծրագրերը, եւ երեւի պատահական չէր, որ Պուտինը հատուկ ընդգծեց նաեւ կառավարության «որոշ հարցերում ձախողումների» հանգամանքը: Ամեն դեպքում, Մեդվեդեւը վարչապետի պաշտոնից մի քանի աստիճանով նվազեցում է ստանում՝ դառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ: Իսկ դա ավելի նման է պատվավոր պաշտոնանկության, որը հիշատակված խոսակցություններին ավելի իրատեսական երանգ է տալիս: Նկատենք նաեւ, որ ճիշտ չի լինի այս ողջ գործընթացը համարել նոր սկսված: Անցած տարի բավականին խորքային փոփոխություններ եղան նաեւ նախագահի վարչական համակարգում, այսպես ասած՝ «ադմինիստրացիայում»: Դա ավարտվեց միայն անցած տարեվերջին, ու միանգամից օրակարգ մտավ կառավարության թեման: Սա նշանակում է, որ ընթացքի մեջ է ռուսական կառավարման ողջ համակարգի մաքրման ընդհանրական գործընթաց՝ հեռացնում է «5-րդ շարասյան» տարրերը՝ այն փոխարինելով «անվերապահորեն իրենց ապագան Ռուսաստանի հետ կապած» կադրերով: Այսինքն, գործ ունենք արեւմտյան վերահսկողությունից լիովին դուրս գալու մի ամբողջական սխեմայի հետ:

Վաղվանից Ռուսաստանը կդադարցնի բոլոր տեսակի ավիահաղորդակցություններն արտասահմանյան երկրների հետ․ РБК

ԻՆՉՈՒ ԱՅՍ ՊԱՀԻՆ

Իհարկե, սպասելի է, որ ԱՄՆ-ից պատասխան ռեակցիա դեռ կլինի: Չպատասխանելը կնշանակի ընդունել, որ հրաժարվում են «սառը պատերազմի» արդյունքում ունեցած ձեռքբերումներից՝ ընդունելով, որ աշխարհում ստեղծվել է կառավարման միանգամայն նոր համակարգ՝ մի քանի վեւեռներով (առնվազն երեք՝ ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, եւ հնարավոր է, որ Եվրոպան եւս գնա ինքնուրույն աշխարհաքաղաքական բեւեռի ստեղծման ուղղությամբ): Սակայն ամբողջ խնդիրն այն է, թե ինչպե՞ս կարող է Վաշինգտոնը փոխել այս բոլոր զարգացումները: Քանիցս մատնանշելու օրինակ ունեցել ենք Մերձավոր Արեւելքի վերջին զարգացումները. ԱՄՆ-ն փորձեց, բայց անգամ ռազմական սպառնալիքի գնով չկարողացավ ծնկի բերել Իրանին: Ավելին, բաց թողեց իրանական հրթիռային հարվածը, որը ամերիկյան ռազմական հեղինակությունը դրեց ծանր վիճակում: Այսինքն, սա այն ցուցադրական համեմատություններից մեկն էր, թե ինչ իրավիճակ կարող է լինել, եթե իրանականի փոխարեն, ԱՄՆ-ն ստիպված լինի բախվել սպառազինության մեջ գտնվող չինական եւ ռուսական, էլ չասած՝ սպառազինություն գտնող ռուսական օրինակը չունեցող հիպերձայնային հրթիռների հետԻսկ ավելի պարզ՝ ԽՍՀՄ-ին հաջորդած փուլի օրինակով ամերիկացիները պարզապես այս պահին էլ չեն կարող մտնել Մոսկվա եւ նույն բանն ասել՝ «Պարտվել եք «սառը պատերազմում», հիմա բարի եղեք ենթարկվել, թե չէ՝ լիովին կոչնչացնենք»: Ընդ որում, այս զարգացումները սկսում էին տեսանելի դառնալ այն պահից, երբ ռուսները զորք մտցրին Սիրիա, ու շատ ավելի պարզ տեսքով, երբ անցած տարի Պուտինը հայտարարեց գերժամանակակից եւ շատ դեպքերում ԱՄՆ-ի համար անխոցելի զինատեսակներով բանակը համալրելու մասին: Մի կարճ ժամանակահատված պետք էր, որ բոլորը հասկանային, որ դա բլեֆ չէ, եւ հիմա, երբ նաեւ ԱՄՆ-ն է հրապարակավ ընդունում, որ ստրատեգիական զինատեսակների առումով ետ է մնացել ՌԴ-ից, նաեւ այդ բազայի վրա հենված՝ Մոսկվան իրեն պատրաստ համարեց վիճարկել «սառը պատերազմի» արդյունքները

Ռուսաստանում Սերբիային եւս կօգնի պայքարել կորոնավիրուսի դեմ

 

ԱՌԱՋ, ԴԵՊԻ ԽՍՀՄ

Ինչ է սա խոստանում: Այն, որ Մոսկվան, ավարտելով ներքին վերափոխումների այս փուլը (ավելի ճիշտ՝ դրան զուգահեռ), սկսելու է կենտրոնանալ իր երբեմնի աշխարհաքաղաքական դիրքերի վերջնական վերականգնման վրա, թերեւս կասկածից դուրս է: Դժվար չէ ենթադրել նաեւ, որ առաջին փուլում խոսքը հետխորհրդային տիրույթի մասին է, ու բոլորից էլ առաջ ՌԴ-ի հետ ինտեգրացիոն կապերի մեջ գտնվող եւ այդ փուլի շեմին կանգնած երկրների: Ընդ որում, ինչպես ցույց տվեց ՌԴ-Բելառուս վերջին նավթային բախումը, այդ հարցում Մոսկվան պատրաստ է գնալ նաեւ բավականին կոշտ քայլերի, անգամ եթե խոսքը իր ամենաառանցքային մերձավոր երկրների մասին է: Նկատենք, այս գործընթացն ուղղակիորեն վերաբերում է նաեւ Հայաստանին: Ենթադրելի է նաեւ, որ մեր իշխանական համակարգի մոլի սորոսականները կփորձեն արեւմտյան «պապաների» հրահանգով համառ դիմադրություն կազմակերպել, որը խոստանում է ներհայաստանյան հարթակում բուռն իրադարձություններ, շահերի ամենաանսպասելի համադրություններ եւ հակադրություններ, բախումներ: Ասենք, նման սյուրպրիզներ արդեն իսկ տեսնում ենք, բայց հաստատ շատ ավելին ենք տեսնելու այս տարվա ընթացքում: Սակայն, սա արդեն այլ քննարկումների թեմա է:

Բելառուսը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ռուսաստանից օգնություն է խնդրել․ «Կոմերսանտ»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА