o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին

17.01.2020 15:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին

Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2016-2018 թվականներին: 

​​​​​​​«2 տարվա լռությունից հետո Կարեն Կարապետյանն իր շախմատային քայլով մատ արեց»

Տեղեկատվությունը հաստատել են Քննչական կոմիտեից։

Քննչական կոմիտեից մանրամասնում են, որ քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը:

Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА