o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաշտոնապես ուզում եմ հայտարարել՝ այս պահին նման հարց չկա․ Մակունցը՝ գազի սակագնի բարձրացման մասին

17.01.2020 14:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պաշտոնապես ուզում եմ հայտարարել՝ այս պահին նման հարց չկա․ Մակունցը՝ գազի սակագնի բարձրացման մասին

Գազի սակագնի բարձրացման հետ կապված որևէ զարգացում չենք կանխատեսել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Որևէ նոր բան այս պահին այդ առումով չկա։ Եթե ինչ-որ փուլում լինի, իհարկե, հասարակությունը տեղյակ կլինի ու կառավարությունը կտեղեկացնի, բայց այս պահի դրությամբ նման բան չկա», - ասաց նա։

Իրանի առողջապահության նախարարությունը հերքել է կորոնավիրուսի հետևանքով 50 մահացածների մասին տեղեկությունները

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է «Գազպրոմ Արմենիան» քննարկում սակագնի վերանայման հարցը, Մակունցն ասաց․

«Ես հայտ ներկայացնելու հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, բայց ևս մեկ անգամ պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ այս պահին նման հարց չկա»։

Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից Aysor.am-ին փոխանցել էին, որ ընկերությունում քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА