o C     18. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վահե Գրիգորյանի հեռախոսավարձը աստղաբաշխական թվերի է հասնում

17.01.2020 14:37 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վահե Գրիգորյանի հեռախոսավարձը աստղաբաշխական թվերի է հասնում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նոր Հայաստանի «беспредел» դեմքն է: Անզեն աչքով երևում է,ո ր համեստության և ազնվության կոչերով իշխանության եկած Նիկիլ Փաշինյանն իր թիմով հանդերձ «беспредел» է հաստատել ՀՀ-ում:
Սակայն հարկ է նկատել, որ առանձնակի «դուխով», վարչապետ Փաշինյանից հետո, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է իր «դուխով» աչքի ընկնում:

Արայիկ Գրիգորյանի գործերը լավացել են․ «Ժողովուրդ»

Iravunk.com-ի տեղեկություններով` ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը շարունակում է հակաօրինական վարքագիծ դրսևորել: Վերջինս ՍԴ-ում իրեն զգում է այնպես, ինչպես ձուկը ջրում: Վահե Գրիգորյանը շարունակում է չմասնակցել ՍԴ-ի նիստերին, փոխարենը ստանում է՝ աշխատավարձ, վայելում ծառայողական ավտոմեքենան, աշխատանքային գույքը և իրեն տրամադրված հեռախոսը:

Iravunk.com-ի ունեցած տեղեկություններով՝ աստղաբաշխական թվերի հասնում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հեռախոսավարձին հատկացված գումարը, որը պետությունն է տրամադրում: Հիշեցնենք, որ տարիներ առաջ «Հայկական ժամանակ» թերթը բավականին քննադատաբար անդրադարձավ և «քարկոծեց» Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանին, պետբյուջեի հաշվին հեռախոսով խոսելու համար, սակայն հիմա պետք է փաստել, որ ներկայիս իշխանությունները նույն բանն են անում: Սիրուց և հանդուրժողականությունից կուրացած մեր իշխանություններին պետք է հիշեցնել, որ «Գումարելիների տեղը փոխելիս,գումարը չի փոխվում»:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА