o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանն ավիահարված է հասցրել Իրաքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաների վրա․ 11 զինծառայող վիրավոր է

17.01.2020 13:39 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանն ավիահարված է հասցրել Իրաքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաների վրա․ 11 զինծառայող վիրավոր է

11 ամերիկացի զինվորականներ տուժել են հունվարի 8-ին իրաքյան բազաներին Իրանի հրթիռային հարվածի ժամանակ, հայտնում է Reuters-ը։

Իրանը Իրաքում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող երկու բազաներին հարվածել էր ի պատասխան հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության։

Շվեդիան ավարտին է հասցրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը

Նախագահ Դոնալդ Թրամփը եւ ամերիկյան զինվորականները հայտարարել էին, որ հարվածների հետեւանքով զոհեր չեն եղել։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կապիտան Բիլ Ուրբանը հայտարարել է, որ հունվարի 8-ին «Ալ Ասադ» ավիաբազային հարվածելու ժամանակ ոչ մի ամերիկյան զինվոր չի զոհվել, սակայն ոմանք ուղեղի ցնցում են ստացել։

Զինվորականները տեղափոխվել են ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Քուվեյթի հիվանդանոցներ՝ «հետագա հետազոտման համար», սպասվում է, որ նրանք կվերադառնան Իրաք, հավելել է նա։

Մոտ 1500 ամերիկացիներ են տեղակայված Իրաքում Անբար անապատի խորքում գտնվող բազայում։

  •  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА