o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շաքարն ազդում է իրական թմրանյութի նման. հետազոտություն

17.01.2020 12:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Շաքարն ազդում է իրական թմրանյութի նման. հետազոտություն

Շաքարն ազդում է իրական թմրանյութի նման՝ զգուշացնում են Օրխուսի համալսարանի գիտնականները:

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այդ ազդեցությունով կարելի է բացատրել այն, թե ինչու է շատերի մոտ քաղցր ուտելու ցանկություն առաջանում: Գիտնականներն ուղեղի փոփոխություններ են հայտնաբերել խոզերի մոտ, որոնց ուղեղը շատ նման է մարդկանց ուղեղին:

16-ամյա տղային շտապ «ՄՌՏ» հետազոտություն է պետք ողնաշարում ուռուցքի պատճառով

Փորձի շրջանակում 12 օրվա ընթացքում յոթ խոզ օրական ստացել է երկուական լիտր շաքարաջուր: Խոզերի ուղեղի սքանավորված պատկերը ցույց է տվել լուրջ փոխփոխություներ ուղեղի դոֆամինային եւ օփիոիդ համակարգերում: Փաստացի օփիոդ համակարգը, որը կապված է բարօրության եւ հաճույքի հետ, ակտիվացել է առաջին օրվանից:

Ստացվում է, որ շաքարն ուղեղի վրա ազդում է նույն այն սխեմայով, ինչ եւ թմրամիջոցները: Այն ազատում է նեյրոտրանսմիտերները՝ դոֆամինը եւ օփիոիդները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА