o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունից հաստատում են՝ Նիկոլ Փաշինյանը Նաիրի Հունանյանից նամակ ստացել է

17.01.2020 13:05 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կառավարությունից հաստատում են՝ Նիկոլ Փաշինյանը Նաիրի Հունանյանից նամակ ստացել է

«Հրապարակ» թերթն այսօր տեղեկություն էր տարածել, թե հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանը ԱԱԾ մեկուսարանից դիմում-նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Կա՛մ մենք մեր Եկեղեցին պահում ենք, կա՛մ դեգեներատները մեզ անասունների հասարակության են վերածելու. Միհրան Հակոբյան

Թերթը մասնավորապես գրել էր. «Նա ողջունել է 27-ի անջատված մասով նախաքննությունը վերսկսելու որոշումը եւ պատրաստակամություն է հայտնել մասնակցել գործի քննությանը՝ խոստանալով ջանք չխնայել եւ աջակցել կազմակերպիչների բացահայտմանը։ Նա նշել է, որ ինքն այդ գործով «ասելիք ունի»»:

Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը 168.amի հետ զրույցում հաստատեց ասյ տեղեկությունը, սակայն մանրամասներ չփոխանցեց.

«Հաստատում ենք, որ նամակ ստացվել է Նաիրի Հունանյանից, բովանդակության մասին ոչինչ չենք կարող ասել՝ կոնֆիդենցիալ է»:

Մեր հարցին ի պատասխան Ա. Խաչատրյանը նշեց նաև, որ չգիտի՝ վարչապետն արձագանքելո՞ւ է նամակին, թե՞ ոչ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА