o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձավ գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին

17.01.2020 11:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձավ գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր՝ հունվարի 17-ին, անդրադարձավ գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին։

«Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխվել էր հունիսի 7-ին նաև մեր հայտարարությունից հետո։ Ընդ որում, իմ հայտարարությանը հաջորդել էր Եվրոպական դատարանի նույն հիմքերով գնահատականները, որ քրեակատարողական հիմնարկի պայմանները բավարար չէին պատշաճ բուժումը կազմակերպելու համար։ Հունիսից սկսած այս ժամանակահատվածում, ինչպես ցանկացած կալանավորված անձի, այնպես էլ Մանվել Գրիգորյանի պարագայում մենք իրականացրել ենք մշտական այցեր, հարցը պահել ենք ուշադրության ներքո, փաստաբանների, բժիշկների հետ կապի մեջ ենք եղել։ Պարզապես այս վերջին ժամանակահատվածում վիճակը վատացել է, և ես 2 անգամ իրար հաջորդող օրերի արեցի հայտարարություններ, որ առողջական վիճակը կայուն ծանր է, այս հետևությանը մենք եկանք մեր բժշկի ուսումնասիրությունների հիման վրա, Մանվել Գրիգորյանին բուժող բժշկի ուսումնասիրությունների հիման վրա, փաստաբանի հետ առանձնազրույցների արդյունքում և իհարկե, ուսումնասիրելով փաստաթղթերը։ Հաջորդ օրը՝ կալանքից ազատելու օրը, մեր դիտարկմամբ, նրա առողջական վիճակն ավելի էր վատացել»,-նշեց նա։

«Մեդիա Պաշտպան»․Հորդորում ենք իշխանություններին՝ հետևողական լինել մարդու իրավունքների սկզբունքներին և սահմանափակումների միջոցով չհասցնել դրանց տոտալ վերացման

Արման Թաթոյանն ասաց, որ շարունակելու են հարցն իրենց ուշադրության կենտրոնում պահել․ «Որոշումը դատարանն է կայացրել, ՄԻՊ-ը միջամտելու իրավունք չունի, պարզապես նշեմ, որ մենք փաստաբանների բողոքի հիման վրա ուշադրության ներքո պահելու ենք խնդիրը, համապատասխան գնահատականներ կհնչեցնենք»։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА