o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հարգելի Դավիթ Տոնոյան, ես ձեզանից այլևս տուն չեմ ուզում, ընդամենը խնդրում եմ օգնեք վերականգնեմ խոնավ ու վթարային տունս

17.01.2020 11:12 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի Դավիթ Տոնոյան, ես ձեզանից այլևս տուն չեմ ուզում, ընդամենը խնդրում եմ օգնեք վերականգնեմ խոնավ ու վթարային տունս

Զինթոշակառու, 5 երեխայի հայր, ենթասպա Մխիթար Ալումյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

Բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

<<ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին․․․

Ես սոված եմ, բայց ձեզանից հաց չեմ ուզում, ես հիվանդ եմ, օգնեք, որ կարողանամ ոտքի կանգնել

Խնդրում եմ գնահատեք Հայրենիքիս համար ներդրած իմ փոքրիկ ԵՐԿՈՒ ԼՈՒՄԱՆ․․․

Հարգելի Հայ ԺՈՂՈՎՈՒՐԴ ես չեմ ասում որ հերոս եմ,ծառայել եմ,կամ էլի ու էլի կծառայեմ,որ այս եմ արել,այն եմ արել,ընդամենն Դավիթ Տոնոյանի խոսքերն եմ ասում,-որ ես էլ իմ փոքրիկ լուման ունեմ ներդրած ՀԱՅՐԵՆԻՔՍ ՀԶՈՐԱՑՄԱՆ համար․․․

ՆԵՐԵՂՈՒԹՅՈՒՆ,-եթե ձեզ անհանգստացնում եմ իմ հացադուլներով,բայց ես միայնակ մարդ եմ,ու որ ոչ հարուստ հոպար ունեմ,ոչ էլ քավոր,և իմ ընտանիքիս շահերն այս կերպ եմ կարում պահեմ,մեն-մենակով՝ինձանով,ես չեմ ուզում իմ մասին սխալն մտածեք,խնդրում եմ վաղն կհետևեք ուղիղ եթերիս և կպատկերացնեք թե ինչպիսին են լինում Հայ Զինվորներն,-որ սովն,ցուրտն,մեզ ավելի են Ոտքի հանում այլ ոչ թե կոտրում,որ թշնամին մեր ամեն մեկիս համար պատրաստ է գլխագին տալ,բայց մեր ներսում ՄԵԶ առանց լումայի են ՍՊԱՆՈՒՄ․․․

Ունենալով բազում առողջական խնդիրներ հստակ գիտակցում եմ որ այս անգամ երևի չդիմանամ,ցավերն ավելի են օր-օրի իրենց մասին ինձ զգացնել տալիս․․․

Ես լինելով ՀՀ բազմազավակ 5-երեխատեր զին․թոշակառու,որոնցից 2-ն և կինս հաշմանդամ են, վաղն՝15․01․2020թ,ժամն 16․00 ուղիղ եթերով կդիմեմ ձեզ ու ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին,ու եթե նրանք այս անգամ էլ չպահեն ինձ ու բալիկներիս տված իրենց բազմիցս երդումներն,ապա ես մի քանի օրից կգնամ ՊՆ Հացադուլի և այս անգամ նաև Ջրադուլի․․․

Ես որոշել էի այլևս ՊՆ չգնամ,բայց ոնց տեսնում եմ չար լեզուներն ինձ՝ազգիս Զինվորին ասում են թե իբր իմ արարքներով թշնամուն եմ ուրախացրել,այն դեպքում երբ իրենք տաք-տաք սենյակներում նստած այդ ես ու իմ նմաններն ենք թուրքին սպանել,լեշերն փռել,նույնիսկ 2-հոգով պոստ պահել,հարյուրավոր ականներ շարել,կիլոմետրներով փշալար քաշել,երեխաներիս բերանից կտրել պոստ ենք սարքել,որոնց ապացույցներն ունեմ,վաղն կարճ 2-խոսքով այս տողերիս նաև կանրադառնամ․․․

Ես չեմ ասում որ արել եմ ու ինձ տուն տվեք,աշխատանք տվեք,ես ձեզանից այլևս ՈՉԻՆՉ չեմ ուզում,քանզի կներեք բայց ձեզ չեմ հավատում,դուք ինձ համար էլի իմ նախարարն էք,իմ բանակիս հրամանատարն,բայց ոչ երեխաներիս լավն ցանկացողն,նրանց խոստացողն և մանավանդ այն պահողն․․․

Հարգելի Դավիթ Տոնոյան ես ձեզանից այլևս տուն չեմ ուզում,ընդամենն խնդրում եմ օգնեք վերականգնեմ խոնավ ու վթարային 3-հազար դոլարանոց տունս ձեր ասած բարերարների միջոցով նախկին տեսքի բերեմ,ու ձեր խոստումն էլ ձեզ լինի,ձեր ԿԵՂԾ անհանգստությունն էլ․․․

Գիտեմ նաև որ ձեր հաջորդ քայլն լինելու է այն որ,-ռազմական ոստիկանության կկարգադրեք որ ձերբակալեն ինձ,որ իբրև կփորձեք վախեցնել Հայ Զինվորիս,միայն թե այս պատմությանն վերջ տրվի,միայն թե էլ չասեմ որ խոստացել էք ու գոնե մինիմումն արեք բալիկներիս համար,չնայած որ լավ էլ գիտակցում էք որ անօգուտ կլինի,ու մի բան էլ ի վնաս ձեզ․․․

Դավիթ ջան էլի այսքանից հետո ես ՀԱՐԳՈՒՄ եմ քեզ ու դու մեղավոր չես որ կողքիներիդ էս լսում,տա աստված որ բալիկներդ միշտ առողջ լինեն ու որ երբեք չիմանաս թե ինչ նշանակում լինել միայնակ և լքված ու կյանքի հարվածներից ընկած Հայ Զինվոր․․․

Ես,---ՀՊԱՐՏ եմ որ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ եմ,որ ինչ-որ մի բան կարացել եմ անեմ ԱԶԳԻՍ համար․․․>>

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА