o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չավին ասել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել «Բարսելոնան»

16.01.2020 22:56 ՍՊՈՐՏ
Չավին ասել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել «Բարսելոնան»

 

«Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Հերնանդեսը խոսել է «Բարսելոնան» գլխավորելու և կատալոնական ակումբից ստացած առաջարկի մասին:

«Այո՛, ես ստացա «Բարսելոնան» գլխավորելու առաջարկ. Էրիկ Աբիդալն ու Օսկար Գրոն Դոհայում էին: Մերժեցի նրանց առաջարկը, քանի որ չափազանց շուտ էր ինձ համար «Բարսայի» նման մեծ ակումբը գլխավորելը, բայց իմ երազանքը շարունակում է նույնը մնալ՝ մի օր դառնալ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ:

Հենրիխին ճանաչել եմ մինչև հավաքականը գլխավորելը, նա չափանիշ է՝ որպես ֆուտբոլիստ, ունի մարդկային մեծ որակներ.Կապառոս

Առաջարկը ստանալիս ես խոսեցի ընտանիքիս անդամների հետ, իսկ հետո արդեն՝ «Ալ Սադի» ֆուտբոլիստների: Վերջին օրերին ես շփոթված էի, բայց այժմ ամեն ինչ կարգին է ու կենտրոնացած եմ «Ալ Սադի» վրա:

Ինձ դուր է գալիս Սետյենը, նա շատ լավ մասնագետ է ու հուսով եմ՝ հաջողությունների կհասնի «Բարսայում», – Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА