o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

16.01.2020 17:43 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինա Հարությունյանը:

Թույլ չենք տալու եկեղեցու նկատմամբ որեւէ ոտնձգություն. Արա Զոհրաբյան

Նրա խոսքով՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում փետրվարի 8-ին՝ ժամը 15:00-ին տեղի կունենա տոնական միջոցառում՝ նվիրված Սուրբ Սարգսի տոնին: «Միջոցառմանը կմատուցվի օրհնության կարգ, որին կհաջորդեն հայկական ավանդական երգն ու պարը, խաղիկները: Երիտասարդներին կբաժանվեն աղի բլիթներ ու քաղցրավենիք: Կանցկացվի սիրո յուրահատուկ խոստովանության մրցույթ: Սպասվում են նաև հետաքրքիր այլ անակնկալներ:

Նման միջոցառումների շնորհիվ մեր երիտասարդությունը ավելի է մոտ կանգնում մեր ազգային դիմագիծը ներկայացնող տոներին: Չնայած ոմանք նշում են Վալենտինի տոնը, բայց այն ոչ մի կապ չունի հայ եկեղեցու տոների հետ: Յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է ճանաչի իր եկեղեցական սրբերին, հետևի հայկական առաքելական եկեղեցու տոնացույցին»,-մասնավորապես ասել է նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА