o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գործընկերներ պետությունների համար ՀՀ-ն մի դարձրեք քաղաքական իմաստով ավելորդ գլխացավանք. Արտակ Զաքարյան

16.01.2020 11:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գործընկերներ պետությունների համար ՀՀ-ն մի դարձրեք քաղաքական իմաստով ավելորդ գլխացավանք. Արտակ Զաքարյան

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԼՈԲԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձով փաստացի ազդարարեց Ռուսաստանում սկսվող լայնածավալ բարեփոխումների նոր ալիքի մասին: Նախանշված խնդիրների ու թիրախների բնույթը պահանջում է կառավարման նոր մոդել՝ հետևաբար նաև նոր թիմ, որի գործունեության առանցքն ամբողջությամբ խարսխված են լինելու նորարարությունների վրա:

Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար պետք է փակել Իրան-Հայաստան սահմանը. Արմեն Մինասյան

Վերջին տարիներին արևմուտքի կողմից ՌԴ դեմ կիրառվող կոշտ տնտեսական սանկցիաների պարագայում, հեռացող կառավարությունն այնուամենայնիվ կարողացել է ապահովել մակրոտնտեսական կայունությունն ու բանակի վերազինումը:

Նախագահ Պուտինի կողմից դրված խնդիրների իրագործման համար նոր կառավարությունը պետք է լինի բարձրակարգ տեխնոկրատ և համարձակ նախաձեռնող, քաղաքականապես անկաշկանդ, իսկ նոր կառավարման մոդելը պետք է լինի առավելագույնս հասկանալի ու հասանելի յուրաքանչյուր քաղաքացու համար: Նրանում բոլորը պետք է տեսնեն իրենց, իրենց հնարավորությունները, իրենց դերն ու նշանակությունը: Հաջողված բարեփոխումները հենց դա են ենթադրում այնպես ինչպես իրագործվել են օրինակ Չինաստանում՝ Դեն Սյաոպինի, Գերմանիայում՝ Լյուդվիգ Էրխարդի, Լեհաստանում՝ Լեշեկ Բալցերովիչի հեղինակությամբ և ղեկավարությամբ:

Կառավարման նոր մոդելի իրավաքաղաքական հիմքերի ձևավորման նպատակով, Ռուսաստանը գնում է նաև սահմանադրական փոփոխությունների, որում կարծում եմ, անշուշտ լինելու են պետական և քաղաքական կառավարման տարբեր նորարարություններ, բարձրագույն իշխանության ձևավորման նոր ճկուն մեխանիզմներ, և իհարկե դաշնային կառավարման պարագայում իրավասությունների և ռեսուրսների բաշխման նոր իրավակարգավորումներ:

Աշխարհաքաղաքակ առումով այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր աշխարհակարգին, կամ աշխարհակարգի նոր հնարավոր փոփոխություններին: Հաջողված ներքին ռեֆորմների պարագայում մեծ է հավանականությունը, որ ապագայի Ռուսաստանն է ստանձնելու փոփոխվող աշխարհի անվտանգության, բալանսավորման և ռազմավարական կայունության ապահովողի առանցքային դերը:

Այսօրվա Ռուսաստանն իր ռազմավարական մասնակցությամբ և հետևողական արտաքին քաղաքականությամբ գնում է դրան: Այն առաջ տանելու հիմնական երաշխիքներից մեկն էլ պետության ներսում առաջընթացն ու երկարաժամկետ կայունությունն է, ինչը ժամանակին խանգարել է կայսերական Ռուսաստանին՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Արդյունքում բոլշևիկները փոխեցին ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև համաշխարհային զարգացման տրամաբանությունն ու ուղղությունները:

Իմ խորին համոզմամբ, շատ կարևոր է, որ Ռուսաստանը հաջողի այս ամբիցիոզ նախաձեռնության մեջ: Այն մեզ ևս հնարավորություն է տալու ոչ միայն անվնաս, այլ խելացի ու շրջահայաց քաղաքականության պարագայում նաև շահեկան դուրս գալ տարածաշրջանային ահագնացող սպառնալիքներից: Լինելով ՀԱՊԿ և ԵԱՏՄ համակարգում, մենք բացառիկ հնարավորություններ ենք ստանալու կայուն զարգացման և տարածաշրջանային պրոյեկտներում համարձակ գործելու համար:

Սակայն ա՛յն, ինչ մեզ խանգարում և խանգարելու է՝ այսօր գոյություն ունեցող ներքաղաքական բալագանն է, որին ի վերջո պետք է վերջ դնել: Պրոֆեսիոնալներն և պրոֆեսիոնալ քաղաքականությունն արդեն օրախնդիր է դառնում: Իշխանությունների կողմից քաղաքական ժամանակի վատնումն ու սեփական նեղ ամբիցիաներից բխող աննպատակ գործողությունների իրականացումն այլևս արդյունավետ կառավարման դեմ ուղղված ոտնձգության է նմանվում:

Ուշքի եկեք պարոնայք, “նոր աշխարհակարգի տոմսերն արդեն վաճառքում են”: Լավ թե վատ, դժվարությամբ մեզ հաջողվել էր Հայաստանի ընկալելի ու վստահելի տեղն ապահովել համաշխարհային քաղաքականության տարբեր ձևաչափերում: Գործընկերներ պետությունների համար մի դարձրեք այն քաղաքական իմաստով ավելորդ գլխացավանք:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА