o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«The Beatles»-ի համաշխարհային օրը

16.01.2020 10:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«The Beatles»-ի համաշխարհային օրը

2001 թվականից ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ հունվարի 16-ը նշվում է որպես «The Beatles»-ի համաշխարհային օր (World Beatles Day)։

Ամսաթիվն, իհարկե, պատահաբար չի ընտրվել։ 1957 թվականի հունվարի 16-ին Լիվերպուլում բացվեց «The Cavern» ակումբը, որտեղ իրենց ճանապարհն սկսեցին այն ժամանակ դեռ բոլորին անհայտ երիտասարդ երաժիշտներ Ջոն Լենոնը, Փոլ Մակքարթնին և Ջորջ Հարիսոնը։ Մի քանի տարի հետո նրանց միացավ եւս մեկ ապագա «բիթլ»՝ Ռինգո Սթարը։

Նավթի համաշխարհային գները նվազել են

Ավելի ուշ հունվարի 16-ին տեղի ունեցավ եւս մեկ նշանակալի իրադարձություն «The Beatles»-ի պատմության մեջ. 1964 թվականի այդ օրը «Cashbox» ամսագիրը «I Want To Hold Your Hand» երգին շնորհեց առաջին տեղն ամերիկյան հիթ-շքերթում այն բանից հետո, երբ սինգլը միլիոնավոր օրինակներով տարածվեց ընդամենը 10 օրում։

Սովորական կազմով «The Beatles»-ը աշխատեց ութ տարի։ Այդ ընթացքում նրանք պաշտոնապես թողարկեցին 13 ալբոմ, որոնց երգերից յուրաքանչյուրը իսկական հիթ էր դառնում։  Սկսելով ամերիկյան ռոք-ըն-ռոլի դասականների կրկնօրինակումից (քառյակի վրա մեծ ազդեցություն էր թողել, օրինակ, Էլվիս Փրեսլիի ստեղծագործությունը)՝ «The Beatles»-ը անցավ սեփական ոճին։

Խումբը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 1963-ին «Please Please Me» սինգլից հետո։ Այդ պահից երկրագունըդ խելքը թռցրեց, եւ այդ խելագարությունն ստացավ «բիթլոմանիա» անվանումը։

Խումբը մեծ ազդեցություն է գործել համաշխարհային երաժշտության զարգացման վրա։ Շատ հայտնի կոմպոզիտորներ եւ կատարողներ նրանցից օրինակ էին վերցնում։ Բացի այդ, «բիթլերը» առաջին անգամ օգտագործեցին որոշ նորարարական մշակումներ ձայնագրության եւ տեսահոլովակների նկարահանումների ոլորտում։

«Rolling Stone» ամսագրի վարկածով «The Beatles» խումբը զբաղեցնում է առաջին տեղը բոլոր ժամանակների մեծագույն կատարողների ցուցակում։ 2015 թվականի դեկտեմբերին «The Cavern» ակումբը  Լիվերպուլ քաղաքին նվիրեց երաժիշտների հուշարձանը, որը պատկերում է լեգենդար քառյակին ափով քայլելիս։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА