o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սուտը եւ հիասթափությունը շատ թանկ է նստելու այդ փուչիկը փչողի ուսերին»

15.01.2020 23:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Սուտը եւ հիասթափությունը շատ թանկ է նստելու այդ փուչիկը փչողի ուսերին»

«Անցած տարի YouTube-ում մի հետաքրքիր տեսանյութի եմ հանդիպել, որում Հյուսիսային Կորեա այցելած բլոգերը ցույց էր տալիս ու պատմում այն մասին, որ երկրում թերթերը չեն վաճառվում ու պահպանվում, այլ պարզապես փակցվում են հատուկ հատկացվով վայրերում, որպեսզի մարդիկ ծանոթանան իրադարձություններին, ինչից հետո թերթերը ոչնչացվում են: Նմանատիպ իրավիճակ էր նարկայացված նաև Օրուելի «1984» վեպում, քանի որ ներկայացվող պետությունում անհրաժեշտություն կար անընդհատ փոփոխել պատմությունը, որպեսզի կոծկվեր տհաճ իրականությունն ու հետընթացը: Եվ առհասարակ, ավտորիտար և տոտալիտար պետություններում վիճակագրության «սրբագրումը» տարածված պրակտիկա է:

Բանակում կարգապահությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը և հարաբերությունները պետք է բերվեն բոլորովին նոր մակարդակի, այս խնդիրն իրապես լուծելի է. Նիկոլ Փաշինյան

Մենք, իհարկե, Հյուսիսայի Կորեա չենք, բայց ոնց որ վստահ քայլերով գնում ենք այդ ճանապարհով, և «ժողովրդի վարչապետ» Փաշինյանի համար վիճակագրական տվյալների խեղաթյուրումը, կարծես թե, կենսակերպ է դարձել: Իր էջում Փաշինյանը ՏԱՑ-ը խառնում է ՀՆԱ-ի հետ, հարկերի ու տուրքերի հավաքագրումը`պետ. բյուջեի եկամուտների հետ, կամ համեմատում անհամեմատելի ժամանակահատվածներ, իսկ որոշ դեպքերում ժամանակահատվածը կամ աղբյորը անգամ չի էլ նշում: Մի խոսքով, չթվարկենք, բոլորս էլ գիտենք այդ կիքսերի մասին: Եվ բոլոր նման դեպքերում իրավիճակը ներկայացվում է որպես նորանկախ Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող ձեռքբերում: Կարծես Հայաստանի Հանրապետության պատմությունը սկսվում է 2018 թվականի ապրիլից: Նիկոլ Փաշինյանի համար գուցե և այդպես է, բայց ոչ մեր հասարակության համար, որի մեծ մասը, վտահ եմ, հիշողության կորստով չի տառապում:

Եթե Նիկոլի 7,6 տոկոսը «տնտեսական հեղափոխություն» է, ուրեմն 14 տոկոս ՀՆԱ-ի աճով Քոչարյանը սուպերհեղափոխական էր

Եվ ցավալին այն է, որ Փաշինյանի համար անգամ ողբերգությունը կարող է շահարկման թեմա դառնալ, անգամ հայ զինվորի մահը: Ինչպես հանրահավաքի ժամանակ փորձեցին շահարկել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջանի մահը` իր պապիկի տեղը ներկայացնելով մեկ այլ մարդու, այդպես էլ հիմա Փաշինյանը փորձում է իր ռեյթինգը բարձրացնել բանակում զոհված զինվորների մասին վիճակագրությունը խեղաթյուրելու հաշվին:
Ըստ Փաշինյանի`« 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել»։

Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստան. «Ժամանակ»

Փաշինյանը, բնականաբար, աղբյուրը չի ներկայացնում: Բայց տրամաբանորեն կարելի է ենթադրել, որ խոսքը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի Ֆեյսբուքյան էջում ներկայացված տվյալներն են, որոնց համաձայն` ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում 2019 թվականի ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք:

«168 ժամ». Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ. ո՞ւմ էին ուղղված Արցախի հարցով նրա ուղերձները

Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի տիրապետում վիճակագրությանը, կա՛մ պարզապես միտումնավոր խեղաթյուրում է իրականությունը` փորձելով փրկել իր վարկանիշը, քանի որ այլ` ռեալ ձեռքբերումներ չի կարող ներկայացնել, չէ որ դրանք գոյություն չունեն:

Նիկոլ Փաշինյանը նշանակում է արել

Իսկ իրականությունն այն է, որ Փաշինյանի ասած «պատմական մինիմումից» ցածր ցուցանիշներ մենք ունեցել ենք, օրինակ, 2003, 2004, 2006 թվականներին, երբ իշխանության ղեկին էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հենց այն Ռոբերտ Քոչարյանը, որի նախագահության տարիների մասին Նիկոլ Փաշինյանին պատկանող ՀԺ-ն տարիներ շարունակ հասարակության մոտ թյուր կարծիք էր ստեղծում: Ավելին, Փաշինյանի «պատմական մինիմումից» ցածր թվեր մենք ունեցել ենք նաև 2008 թվականից հետո:

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՐԿԻ՞Ն ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԴԻՄԻ

Բայց Փաշինյանին դա չի հետաքրքրում, և նա ստիպված է խեղաթյուրել իրականությունը, քանի որ նրա ղեկավարած իշխանությունը ռեալ ձեռբերումներ չունի: Չունի նաև բանակում` ոչ մարտական պայմաններում զոհված զինվորների թվի կրճատման հարցում: Եվ 49 զինվորից ընդամենը 4-ն են զոհվել հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով: Իսկ մնացա՞ծ տղաները: Այս հարցը պետք է որ մտահոգեր ՀՀ վարչապետին: Պետք է հետաքրքրեին այս 45 հայ տղաները, որոնք մահացել են ոչ թե թշնամու գնդակից, այլ սահմանից այս կողմ:

Պատմական դեմքեր, որոնք բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում

Եվ Փաշինյանը ստիպված է իլյոզոր իրականություն կառուցել, այսպես կոչված Պոտյոմկինյան գյուղերի հայկական տարբերակը: Բայց փուչիկն ինչքան էլ փչես, մեկ է` մի օր պայթելու է: Եվ այդ պայթյունի հետևանքով ջրի երես դուրս եկած սուտը և հիասթափությունը շատ թանկ է նստելու այդ փուչիկը փչողի ուսերին», - այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

Նիկոլի ասֆալտային քարոզչությունը լրիվ անտեղին է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА