o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԱ ՄԻՋԱԴԵՊ ԷՐ, ՈՐԸ ՈՉ ԹԵ ՈՐԵՎԷ ԿԻՆ, ԱՅԼ ՈՐԵՎԷ ՀԱՅ ՄԱՐԴ ՉԻ ԿԱՐՈՂ ԸՆԿԱԼԵԼ»

15.01.2020 21:10 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՍԱ ՄԻՋԱԴԵՊ ԷՐ, ՈՐԸ ՈՉ ԹԵ ՈՐԵՎԷ ԿԻՆ, ԱՅԼ ՈՐԵՎԷ ՀԱՅ ՄԱՐԴ ՉԻ ԿԱՐՈՂ ԸՆԿԱԼԵԼ»

Օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի եւ Կարեն Սարուխանյանի միջեւ ֆեյսբուքյան տիրույթում ծավալված քննարկումն ավարտվեց պատգամավոր Սարուխանյանի, մեղմ ասած, ոչ տղամարդկային արտահայտությամբ: Մասնավորապես, հիշեցնենք, որ պատգամավորների քննարկման առարկան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանի գրառման մեկնաբանությունն էր: Գրառմամբ Աշոտ Սարգսյանը քննադատել էր Սոֆյա Հովսեփյանի այն պնդումը, թե նախարարությունը որդեգրել է հիվանդանոցները փակելու վարքագիծ: Սոֆյա Հովսեփյանը, որ, մինչեւ պատգամավորական մանդատ ստանալը եղել է Շիրակի փոխմարզպետ եւ կարգավորել առողջապահության ոլորտը, գրել էր, որ այն ժամանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը խտրական վերաբերմունք է ցույց տվել, երբ անհրաժեշտություն է եղել կրճատել 18 հաստիք, ինչն էլ դարձել է իրենց միջեւ բախման պատճառ: Ըստ պատգամավորի` կրճատվողներից ամենատարեցի որդին զանգահարել է մարզպետին եւ խնդրել բացառություն անել, ինչին մարզպետը ընդառաջել է, մինչդեռ ինքը պնդել է, որ դա արատավոր երեւույթի շարունակություն է, պետք է կրճատել բոլորին: Ի վերջո, ոչ ոք չի կրճատվել, ինչն էլ, Սոֆյա Հովսեփյանի պնդմամբ, ֆինանսական խնդիրներ է առաջացրել ծննդատանը, որն այս պահին արդեն ֆինանսավորման բացակայության պատճառով պետք է լուծարվի: Կարեն Սարուխանյանը հակադարձել է, որ այդ հաստատությունում մարզպետարանի կողմից կատարած ֆինանսական աուդիտի արդյունքները ցույց են տալիս, որ ոչ թե այդ աշխատողների թիվն է հասցրել ֆինանսական ծանր պայմանների, այլ ծննդատան աշխատանքը` պայմանավորված ծնելիության քանակի նվազ լինելով: Վերջում էլ պատգամավորը որոշել էր իր պայծառափայլ մտքերից ավելացնել` գրելով. «Ամուսնացիր, կանցնի»Գրառումին հաջորդած քննադատությունների եւ ամոթանքների ալիքի ներքո պատգամավոր Կարեն Սարուխանյանը ներողություն խնդրեց Սոֆյա Հովսեփյանից` միաժամանակ ակնկալելով, որ վերջինս էլ իրենից պետք է ներողություն խնդրի:

«Անգամ «Իմ քայլը» խմբակցությանը հարող իրավաբաններն ասում են, որ սա նոնսենս է»

 

«Ես դա չեմ համարում ներողություն»

Արդյո՞ք խմբակցության պատգամավորի ներողությունը ընդունվել է նույն խմբակցության կին պատգամավորի կողմից, փորձեցինք պարզել անձամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՑ, ով ասաց.

Ես դա չեմ համարում ներողություն, քանի որ տվյալ անձնավորությունը կոչ է անում, որ ես ներողություն խնդրեմ մի բանի համար, որը բացարձակ ճշմարտություն է:

Աներձագը «փուռը տվեց» Փաշինյանների ընտանեկան լրատվամիջոցին

Որքանո՞վ էր Ձեզ համար սպասելի, որ Ձեր խմբակցության անդամը կարող է իրեն նման բան թույլ տալ: Չէ՞ որ հենց Ձեր կուսակցությունն է անընդհատ խոսում սիրո, հանդուրժողականության մասին, բայց արի ու տես...

Այն հանգամանքը, որ կուսակցության ներսում տղամարդիկ անհանդուրժող են` չեմ կիսում այդ կարծիքը, որովհետեւ, եթե մի հոգին նման վարքագիծ է դրսեւորում, ապա դա որեւէ կերպ իրավունք չունենք վերագրելու մնացած տղամարդկանց: Կուսակցությունն ունի մի քանի տասնյակ տղամարդ, թե՛ որպես պատգամավոր, թե՛ կառավարությունում: Եվ մի երկու հոգու պատճառով ես չեմ կարող ասել, որ հանդուրժողականություն չկա: Ի վերջո, իմ կարծիքով այստեղ ոչ թե հանդուրժողականության խնդիր է, այլ` արժեհամակարգի, այսինքն` ի՞նչը պետք է հանդուրժի:

«Ոչ միայն ազգային անվտանգության, այլ բոլորիս թերացումն է». Վարդան Վարդանյան

Բացի սոցիալական ցանցում գրառում կատարելուց, վերոնշյալ պատգամավորը փորձե՞լ է գալ եւ անձնապես Ձեզ տեսնի եւ ներողություն խնդրի:

Ոչ, ես նրան չեմ տեսել գրառումից հետո եւ չեմ էլ ակնկալել դա:

Խմբակցության ներսում քննարկվե՞լ է Ձեզ` Ձեր կուսակցի, Ձեր գործընկերոջ կողմից վիրավորելու հանգամանքը, եթե այո, ապա ի՞նչ դիրքորոշում են հայտնել:

Ընդհանուր խմբակցությունով հարցը չի քննարկվել, բայց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի մոտ տեղի է ունեցել փոքր քննարկում: Իսկ մեծ մասշտաբով չի եղել, ես չէի էլ ակնկալում, քանի որ բավականին տհաճ միջադեպ էր: Սա միջադեպ էր, որը ոչ թե որեւէ կին, այլ որեւէ հայ մարդ չի կարող ընկալել, եւ դա էր պատճառը, որ ոչ միայն տղամարդիկ արձագանքեցին այս թեմային, այլ շատ տարբեր մարդիկ արտահայտվեցին:

Սո՛ւս, քո հեռախոսից գաղտնալսածը զեկուցվելու է անձամբ վարչապետին

Արդյոք ձեր հարաբերությունները կշարունակե՞ն նույնը մնալ, եւ մինչ այդ ի՞նչ հարաբերություններ ունեիք նախկին Ձեր ղեկավար Կարեն Սարուխանյանի հետ, ով ժամանակին եղել է Շիրակի մարզպետ, իսկ դուք` փոխմարզպետ:

Ես ում հետ էլ աշխատում եմ, փորձում եմ գործնական փոխհարաբերություններ պահպանել, եւ նախկինում գործնական ինչ հարաբերություններ եղել են, այդպես էլ շարունակվել են, ոչինչ չէր փոխվել: Եթե մարդուց այլ բան չես ակնկալում, ապա ի՞նչ հարաբերություն պետք է փոխես, ի՞նչ պահանջես, առավել եւս արժեհամակարգը փոխելու առումով: Դա ինքն իրեն պետք է ստիպի, իրեն պահանջ ներկայացնի:

Ձրի պանիր` այն էլ թակարդում. երկիրը կքում է նոր վարկերի տակ

 

«Խմբակցությունը վերջնական դիրքորոշում չի հայտնելե

Նախորդ տարի ամենաքննարկվող թեման թերեւս Ստամբուլյան կոնվենցիան էր` կարծես թե կմտնի արդեն խորհրդարան: Ըստ Ձեզ, ակնկալվո՞ւմ է այդ քննարկումը առաջիկայում:

Անցյալ տարի ամեն պահի սպասվում էր, որ այն կբերվի խորհրդարան, բայց այդպես էլ չբերեցին: Նույնն էլ այս տարի է խոսվում, եւ կանխակալ վերաբերվել, որ ահա կբերվի խորհրդարան` չեմ կարծում եւ նման ինֆորմացիա էլ չունեմ: Իմ դիրքորոշումը մնացել է նույնը եւ չի էլ փոխվելու:

«Խորհրդարանական երկրում սա նոնսենս է». Տարոն Սիմոնյան

–  Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ Ձեր դիրքորոշումից հետո հնչեցին կարծիքներ, որ խմբակցությունից դուրս չպետք է հայտնեք Ձեր դիրքորոշումը:

Մեր խմբակցությունը Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ չի հայտնել իր հստակ դիրքորոշումը, իսկ անհատական դիրքորոշումները միշտ էլ կարող են տարբեր լինել: Եվ քանի դեռ խմբակցությունը վերջնական դիրքորոշում չի հայտնել, հետեւաբար չենք կարող ասել, որ իմ եւ նրանց դիրքորոշումները տարբեր էին:

«ՍԴ-ի հանդեպ տոտալ հարձակումային քաղաքականությունը շարունակվում է»

Անդրադառնանք նաեւ «Հայ եկեղեցու պատմություն» եւ «Ռազմագիտություն» առարկաների` դպրոցական ծրագրերից դուրս մղմանը` Ձեր կարծիքով, սա ճի՞շտ դիրքորոշում է, թե՞ ոչ:

ԿԳՄՍ նախարարությունը դեռ քննարկում է այս հարցը: Ինչ վերաբերում է «Հայոց եկեղեցու պատմության» առարկային, ապա ես գիտեմ, որ դա եւս քննարկվում է չափորոշիչային առումով, որ ոչ թե դուրս գա, այլ միանա «Հայոց պատմություն» առարկային, ինչը կար նախկինում:

Սուխոյ ատկազ

 

 «Պետք է շատ ներդրումներ ունենանք»

– Տիկին Հովսեփյան, 2018 թվականից հետո այն խոստումները, ըստ որի, 2019-ին պետք է իրականացվեին, ըստ Ձեզ, իրականացվա՞ծ են:

Բոլոր տեղերում կան առաջընթացներ, եւ կարեւոր է, որ այն չընդհատվի, որքան հնարավոր է պետք է շատ ներդրումներ ունենանք:

Օրինակ, պարոն Փաշինյանը խոսում էր դատարանների անկախության մասին, սակայն ինչպես հայտնի է, նա նաեւ հայտարարել է, թե արդյո՞ք այս երկրում կա մի դատավոր, որ կարող է իրեն չենթարկվի, սա ինքնին չի՞ խոսում, որ դատարաններն այսօր էլ անկախ չեն:

«Երբ մարդն իրեն համեմատում է Հիսուսի հետ, դժվար թե Հռոմի պապը նրան հանդիպի»

Եթե այդպես է արտահայտվում պարոն Փաշինյանը, դա չի նշանակում, որ դատավորները անում են հենց պարոն Փաշինյանի ասածը: Անգամ կան դեպքեր, որ կալանավորում են որեւէ անձի, մի քանի պատգամավորներ երաշխավորություն են տալիս, եւ դատավորը դա անտեսում է: Այս դեպքում խոսել, որ դատարանը կաշկանդվում է իշխանությունից` անիմաստ խոսակցություն է:

Լավ, իսկ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին ինչպե՞ս եք վերաբերվում, դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելը որքանո՞վ է իրավաչափ եւ հարիր ժողովրդավար երկրին:

«Չի բացառվում, որ վաղը բակային ընկերությունն էլ դիտարկեն որպես քրեական ենթամշակույթ»

Դա մեթոդներից մեկն է, դա կամավոր է լինելու, եւ որքան շուտ մենք ազատվենք նմանատիպ դատավորներից, իսկ ՍԴ-ն համարվում է մեր երկրի ամենաբարձր ատյանը, իսկ եթե մենք նմանատիպ խնդիրներ ունենք այնտեղից, ապա ինչ կարող ենք ակնկալել մնացած ատյաններից:

Օրերս մամուլում շրջանառվեց, որ դա այդքան էլ կամավոր չի լինելու, քանի որ կան տեղեկություններ, որ ոստիկանությունը պատրաստվում է որոշակի անձնական բնույթի տեղեկություններ հրապարակել ՍԴ որոշ դատավորների կյանքի վերաբերյալ:

«Սա հարված էր գոտկատեղից ներքեւ». ՌԴ Արմավիրի հայ համայնքի ղեկավար

Կա օրենք, որտեղ ամեն ինչ ամրագրված է հստակ, իսկ մնացած տեղեկությունները չեն կարող հիմնավոր լինել: Ես տեղյակ չեմ, անկեղծ, ինչի մասին է խոսքը, չեմ կարդացել:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА